Հարց 16. Ինչպե՞ս է հաստատվում անհատական հաշիվ բացելու մասին հայտում նշված տվյալների իսկությունը:

Հայտում նշված տվյալների իսկությունը հաստատվում է ապահովագրված անձի և ապահովադրի ստորագրությամբ: 

Հարց 17. Ե՞րբ է ընդունվում անձի հաշվառումը մերժելու մասին որոշում:

Անձի հաշվառումը մերժելու մասին որոշում է ընդունվում, եթե հայտում ներառված տվյալներում կան անճշտություններ:

Հարց 18. Ինչպե՞ս և քանի՞ օրվա ընթացքում է ապահովադիրը ներկայացնում ճշտված տվյալներով լրացված նոր հայտերը:

Ապահովադիրն անհատական հաշիվ բացելու, հաշվառումը մերժելու մասին որոշումները և տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումները տարածքային բաժն ում ստանալուց հետո 15 աշխատանքային oրվա ընթացքում` ուղեկցող ամփոփաթերթի հետ միասին տվյալ տարածքային բաժին է վերադարձնում տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումները և ներկայացնում ճշտված տվյալներով լրացված նոր հայտերը: 

Հարց 19. Ի՞նչ է ապառքը:

Օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարված սոցիալական վճարների գումար:

Հարց 20. Ո՞ր դեպքում է օգտագործվում կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական հաշվառման բազայում ներառված տվյալները:

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի տվյալները օգտագործվում են կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), վճարելու համար և օրենքով սահմանված այլ նպատակներով:

Հարց 21. Ի՞նչ ժամկետում են գործատուները ներկայացնում հաշվետու եռամսյակի համար սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն:

Գործատուները հաշվետու եռամսյակի համար ներկայացնում են եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը ներառյալ:

Հարց 22. Ի՞նչ ժամկետում են անհատ ձեռնարկատերերը ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագրերը:

Անհատ ձեռնարկատերերը տարեկան եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնում են մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը: 

Հարց 23. Ի՞նչ Ժամկետում են գրանցվում ապահովադիրները լիազորված մարմնում:

Ապահովադիրները լիազորված մարմնում գրանցվում են պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացում:

Հարց 24. Ի՞նչ չափով են գործատուները կատարում սոցիալական վճարներ յուրաքանչյուր աշխատողի համար:

Սոցիալական վճարի չափը.
  1. մինչև 20.0 հազար դրամի համար կազմում է 7.0 հազար դրամ
  2. 20.0 հազար դրամից մինչև 100.0 հազար դրամ կազմում է 7.0 հազար դրամ  գումարած 20.0 հազար դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
  3. 100.0 հազար դրամից ավելի դեպքում` 19.0 հազար դրամ գումարած 100.0  հազար դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:

Հարց 25. Ի՞նչ չափով է անհատ ձեռնարկատերը կատարում պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:

Անհատ ձեռնարկատերը սոցիալական վճարներ կատարում է տարեկան մինչև 1200.0 հազար դրամ եկամտի դեպքում` 15 տոկոս, բայց ոչ պակաս 60.0 դրամից, իսկ 1200.0 հազար դրամից ավելի եկամտի դեպքում վճարում է 180.0 հազար դրամ գումարած 
1200.0 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը: 

Հարց 26. Որո՞նք են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները:

Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները, վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները, անհատ ձեռնարկատերերի տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցնում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:
< 1 2