Հարց 1. Ապահովադիրն իր մոտ աշխատող ապահովագրված անձի ապահովագրական ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ո՞ր ժամանակահատվածների մասին է տվյալներ ներկայացնում ծառայություն:

Ապահովադիրը ներկայացնում է տվյալներ ապահովագրական ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության այն ժամանակահատվածների մասին, որոնք իր մոտ աշխատող ապահովագրված անձը ձեռք է բերել մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը: 

Հարց 2. Ի՞նչ է ներառում անհատական հաշվառումը:

Անհատական հաշվառումը ներառում է. 
  1. կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձի անհատական տվյալները տվյալների բազայում գրանցելը` անհատական հաշիվ բացելը
  2. ապահովագրված անձի ապահովագրական ստաժի, աշխատավարձի, համակարգում հաշվառվելուց հետո ընկած ժամանակահատվածում նրա համար հաշվարկված, վճարված սոցիալական վճարների մասին տվյալներ հավաքելը և դրանք ապահովագրված անձի անհատական հաշվում ներառելը
  3. մինչև տվյալների բազայում գրանցվելը` ապահովագրված անձի ունեցած ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալներ հավաքելը և ապահովագրված անձի անհատական հաշվում ներառելը
  4. ապահովագրված անձին` նրա անհատական հաշվում արտացոլված տվյալների մասին անվճար տեղեկատվություն տրամադրելը:

Հարց 3. Ի՞նչ ժամկետում է ներկայացվում «Միացում» տեսակի անհատական հաշվետվությունը:

«Միացում» տեսակի անհատական հաշվետվությունը ներկայացվում է միացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում: 

Հարց 4. Ի՞նչ ժամկետում է ներկայացվում «Միաձուլում» տեսակի անհատական հաշվետվությունը:

«Միաձուլում» տեսակի անհատական հաշվետվությունը ներկայացվում է միաձուլման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հարց 5. Ի՞նչ ժամկետում է ներկայացվում «Լուծարում» տեսակի անհատական հաշվետվությունը:

«Լուծարում» տեսակի անհատական հաշվետվությունը ներկայացվում է լուծարման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Հարց 6. Ի՞նչ ժամկետում է ներկայացվում «Վերակազմավորում» տեսակի անհատական հաշվետվությունը:

«Վերակազմավորում» տեսակի անհատական հաշվետվությունը ներկայացվում է վերակազմավորման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Հարց 7. Ո՞ր պարագայում կարող է ապահովադիրը լրացնել ապահովագրված անձի համար նոր հայտ` նրա հաշվառումը մերժելու մասին որոշումից հետո:

Եթե ապահովագրված անձի հաշվառումը մերժելու մասին որոշումն ստացվում է նրա տևական հիվանդության, երկարատև (երկու ամսվանից ավելի) գործուղման մեջ գտնվելու կապակցությամբ կամ այլ պատճառով բացակայելու ընթացքում, ապա նոր հայտը լրացնում է ապահովադիրը:

Հարց 8. Ի՞նչ ժամկետում է ներկայացվում ապահովագրված անձի աշխատանքից ազատվելու կամ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարման հաշվետվությունը:

Աշխատանքից ազատվելու կամ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:

Հարց 9. Տարածքային բաժնի ծանուցումից հետո քա՞նի աշխատանքային օրվա ընթացքում պետք է ապահովադիրը ներկայացնի ճշտված տվյալները:

Անհատական տվյալների անհամապատասխանությունների մասին տարածքային բաժնի ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովադիրն ուղղում և տարածքային բաժին է ներկայացնում ճշտված տվյալներ: 

Հարց 10. Ի՞նչ ժամկետով են պահվում անհատական տվյալներն ապահովագրված անձի մահվանից հետո:

Ապահովագրված անձի մահվանից հետո անհատական հաշիվը փակվում է: Անհատական հաշիվը փակվելուց հետո մշակված անհատական տվյալը 10 տարի պահվում է ծառայության արխիվում, որից հետո ուղարկվում է պետական արխիվ և պահվում կենսաթոշակի գործերը պահելու համար սահմանված ժամկետի ընթացքում:

Հարց 11. Քանի՞ տարի են պահվում ապահովադիրների և ապահովագրված անձանց կողմից ներկայացված սոցիալական վճարների և ապահովագրական ստաժի մասին տվյալները պարունակող փաստաթղթերը:

Ապահովադիրների և ապահովագրված անձանց կողմից ներկայացված սոցիալական վճարների և ապահովագրական ստաժի մասին տվյալները պարունակող փաստաթղթերը պահվում են 10 տարի` սկսած դրանց պարունակած տվյալներն ապահովագրված անձանց անհատական հաշիվներում ներառելու օրվանից:

Հարց 12. Ի՞նչ տվյալներ է ներառում իր մեջ անհատական հաշվի քաղվածքը:

Ապահովագրված անձի անհատական հաշվում արտացոլված տվյալների քաղվածքը ներառում է տեղեկություններ վերջին հաշվետու տարվա վերաբերյալ` ըստ ամիսների, ինչպես նաև հաշվեգրված դրամական միջոցների ընդհանուր գումարի չափն ու հաշվետու ժամանակահատվածները: Եթե ապահովագրված անձին դիմելու օրվա դրությամբ նրան տրամադրված չի եղել քաղվածքը, ապա նրան տրամադրվում է նաև նախորդ տարվա տվյալների քաղվածքը:

Հարց 13. Առավելագույնը քանի՞ անհատական հաշիվ բացելու մասին հայտ և անհատական հաշվետվություն պետք է պարունակի մեկ թղթապանակը:

Ապահովադիրները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը կամ նոտարները) իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար մեկից ավելի անհատական հաշվետվությունները ներկայացնում են առանձին խմբաքանակով` յուրաքանչյուրում 100 անհատական հաշվետվությունից ոչ ավելի: 

Հարց 14. Ի՞նչ կարգով ապահովագրված անձն իրավունք ունի դիմելու` իր անհատական տվյալներն ուղղելու համար:

Հարց 15. Ո՞ր գործատուներն են պարտավոր տարածքային բաժին անհատական տվյալները ներկայացնել միաժամանակ փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով:

100 և ավելի աշխատող ունեցող գործատուներն անհատական տվյալները միաժամանակ ներկայացնում են փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով:
1 2 >