Հարց 46. Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձիք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

 1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողու­թյուն­ներին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք, 
2. Այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք, 
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք, 
4. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք, 
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտա­կան գործողությունների մասնակիցները, 
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություն­ների մասնակիցները, 
7. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, 
8. «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք, 
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները, 
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

Հարց 47. կատեգորիաների անձիք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

1.Հարենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամ դարձած անձիք, 
2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները: 
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

Հարց 48. Աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող ո՞ր կատեգորիաների անձիք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

1. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները, 
2. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զին ծառայողի ընտանիքի անդամը:

Հարց 49. Պետական կենսաթոշակի իրավունք չունեցող ո՞ր կատեգորիաների անձիք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

Այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները:
< 1 2 3 4