Հարց 31. Ո՞ր ժամկետից է վերականգնվում կերակրողին կորցնելու դեպքում առկա ուսուցմամբ սովորող անձին նշանակված կենսաթոշակը ստանալու իրավունքը:

18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ oրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: 

Հարց 32. Ինչպե՞ս է հաշվարկում ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկի համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը վարձու աշխատողի համար:

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: 

Հարց 33. Ինչպե՞ս է հաշվարկում ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկի համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար:

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի) տասներկուսի բաժանելու միջոցով:

Հարց 34. Ինչպիսի՞ սահմանափակումներ կան ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկի ժամանակ:

Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար հաշվարկված միջին ամսական եկամտի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սահմանված կարգով:

Հարց 35. Ինչպե՞ս է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Հարց 36. Ի՞նչ միջոցներից է վճարվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ և 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: 

Հարց 37. Ինչպե՞ս է հաշվարկվում ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով: 

Հարց 38. Ի՞նչ միջոցներից է վճարվում ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: 

Հարց 39. Ինչպե՞ս է տրվում ժամանակավոր անաշխատունակություն նպաստը ամենամյա արձակուրդի ժամանակ:

Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: 

Հարց 40. Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին վճարվո՞ւմ է, արդյոք, ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում` բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի: 

Հարց 41. Ինչպե՞ս է տրվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը այլ երկրներում տրված անաշխատունակության թերթիկների (ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող այլ փաստաթղթերի) դեպքում:

Այլ երկրներում տրված անաշխատունակության թերթիկների (ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող այլ փաստաթղթերի) դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է, եթե օտարերկրյա պետության բժշկական հաuտատության տված ժամանակավոր անաշ­խատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանա­կահատվածը հաuտատող այլ փաuտաթղթի) հիման վրա քաղաքա­ցուն տրամադրված է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ժամա­նա­­կավոր անաշխատունակության թերթիկ:

Հարց 42. Ի՞նչն է հիմք հանդիսանում համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար:

Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Հարց 43. Ի՞նչպես է նշանակվում և վճարվում համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և (կամ) լիազոր մարմնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից: 

Հարց 44. Ո՞ր դեպքերում է զինծառայողը համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված:

 1. Եթե նա զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններն մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս, 
 2. եթե նա եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ՝ բացառությամբ արձակուրդում գտնվելու, զորամասն ինքնակամ լքելու, կանխամտածված օրինազանցության դեպքերի, 
 3. եթե նա մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, մարտական հերթապահության, հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ առաջացած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, 
 4. անհայտ կորել է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ:

Հարց 45 Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի ո՞ր անդամները ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

  1. Ծնողները
  2. Ամուսինը
  3. 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը)
  4. 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու:


< 1 2 3 4 >