Թուլակամություն

Հոգեբանական ախտանշան, որը վարքի կամային կարգավորման խանգարում է, նկատվում է որոշ հոգեկան հիվանդությունների (մասնավորապես՝ շիզոֆրենիայի), ինչպես նաև գլխուղեղի ճակատային բլթի ախտահարման ժամանակ: Թ-ով հիվանդներին բնորոշ է թուլությունը, գործունեության ցանկության բացակայությունը (չնայած լավ գիտակցում են տվյալ գործունեության անհրաժեշտությունը): Նևրոզների ժամանակ երբեմն նկատվում է ոչ սուր արտահայտված Թ.: Ախտորոշելիս կարևոր է բուն Թ. տարբերել սխալ դաստիարակության հետևանքով առաջացած Թ-ից:

Թույլ տեսնող երեխաներ

Տեսողության սրության իջեցումով կամ տեսողության ծայրամասային խանգարումներով տառապող երեխաներ: Թ.տ.ե-ի մոտ նկատվում է ակնշարժիչի համաձայնեցման, գունատարբերակման, տեսողական աշխատունակության խանգարում: Տեսողական ընկալման անհատականության, ակնաշարժիչների համաձայնության և դանդաղության պատճառով Թ.տ.ե-ի զգայական փորձն աղքատիկ է: Շրջապատի ճանաչումը և գործունեության բոլոր տեսակների զարգացումը կառուցվում է ակնհայտորեն նեղացած և գործնական հիմքի վրա: Այս երեխաների խոսքի զարգացումը մոտ է նորմային:
Թույլ տեսողությունն առաջանում է աչքի հիվանդությունների և աչքի ռեֆրակցիայի անոմալիայի պատճառով:

Ֆիզիկապես թույլ և վատառողջ երեխաների մոտ թույլ տեսողություն ավելի հաճախ է նկատվում:

Տեսողության թերությունները բաժանվում են 2 խմբի՝ զարգացող և հաստատուն: Զարգացող խմբի մեջ են մտնում գլաուկոման, տեսողական նյարդի անավարտ ատրոֆիան, կարճատեսության չարորակ ձևը:

Հաստատուն խմբի մեջ են մտնում զարգացման արատները (միկրօֆթալմ, ալբինիզմ, հեռատեսություն, բարձրաստիճան աստիգմատիզմ) և հիվանդությունների ու վիրահատությունների հետևանքները (եղջերաթաղանթի մթագնում, կատարակտ և այլն):
Տեսողության թուլացումը դժվարացնում է շրջապատի, իրականության ընկալումը, տարածության մեջ կողմնորոշումը, շարժումների համակարգումը, արագությունը, ռիթմը և հստակությունը:

Այդպիսի տեսողությամբ երեխաները շուտ հոգնում են, որից նվազում է ֆիզիկական և մտավոր աշխատունակությունը: Այդ պատճառով ուսումնական, աշխատանքային, խաղային, մարզական և այլ գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ է անպայման հաշվի առնել տեսողական զգայարանի վիճակը, նրա խախտման աստիճանը, հիվանդության առաջացման պատճառը, զարգացման անհատական առանձնահատկությունները և Թ.տ.ե-ների հնարավորությունները:

Թ.տ.ե-ների հետ տարվող ուսումնական և դաստիարակչական աշխատանքների մեթոդներն առանձնապես չեն տարբերվում նորմալ տեսողությամբ երեխաների հետ տարվող աշխատանքի մեթոդներից. տարբերվում են միայն մոտեցումները, պայմանները և միջոցները: Դրանք կառուցվում են՝ հաշվի առնելով սովորողների թույլ տեսողության առանձնահատկությունները:

Խորհրդային տարիներին մեր երկրում Թ.տ.ե-ների ուսուցումն իրականացվել է հատուկ նախադպրոցական հիմնարկներում և դպրոցներում՝ հաշվի առնելով նրանց հնարավորություններն ու շեղման յուրահատկությունը: Այսօր ներառական կրթական ծրագրերի տարածման հետ նման մոտեցումը վերանայվում է և փորձ է արվում նրանց կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել սովորական հաստատություններում: Նման դեպքում անհրաժեշտ է պահպանել նաև հատուկ մանկավարժական ու առողջապահական պահանջներ` լուսավորության լավագույն մակարդակի ապահովում, շտկող և տիֆլոտեխնիկական միջոցների կիրառում:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան