Տարեց մարդկանց առողջության պաշտպանություն

Ըստ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում տարեց մարդկանց մոտ 80 %-ը բժշկական օգնության կարիք ունի, որը նրանց տրամադրվում է պարտադիր բժշկական ապահովագրության միջոցների հաշվին: Ներկայումս ապահովված տարեցները կարող են օգտվել նաև վճարովի բժշկական ծառայություններից:

Ձևավորվում է տարեց մարդկանց բժշկական օգնությունը կազմակերպելու ինտեգրալ մոդել, որն արդյունավետ է ֆինանսական ռեսուրսների սղության պայմաններում:

ՀՀ առողջապահության նախարարությանը տարեց և զառամյալ քաղաքացիների բժշկական օգնության կազմակերպումը կատարելագործելու նպատակով նախատեսում է գերոնտոլոգիական կենտրոնների ստեղծումը և նրանց գործունեության ապահովումը, գերիատրիկ հիվանդանոցների և բաժանմունքների, բժշկակասոցիալական հիմնարկների ստեղծումը:

Գերոնտոլոգիական կենտրոնների մեջ են մտնում կազմակերպամեթոդական բաժինը, ստացիոնարը՝սրտաբանական, նյարդաբանական, ուռուցքաբանական, գինեկոլոգիական, թերապևտիկ, և էնդոկրինոլոգիական բաժանմունքներով, աչքի միկրովիրաբուժության բաժանմունքը, ինչպես նաև խորհրդատվական պոլիկլինիկան՝ 14 բժշկական մասնագիտությունով ընդունելությամբ և սոցիալ-իրավաբանական կաբինետով, օժանդակ բուժախտորոշիչ բաժանմունքներով և կաբինետներով:

Այս կենտրոնը կընդգրկվի մարզի գերոնտոլոգիական ծառայության գործող մոդելի մեջ, որը կներառի, բացի բուն կենտրոնից, գերոնտոլոգիական ուղղվածության 40 մահճակալ այլ բուժհիմնարկներում, տարածքային պոլիկլինիկաների 12 գերիատրիկ կաբինետ, քույրական խնամքի բաժանմունքներ և հիվանդասենյակներ բուժհիմնարկում: Այդ մոդելում կաշխատեն բնակչության ավագ տարիքային խմբի առողջության ցուցանիշների և ցուցաբերվող գերիատրիկ օգնության ծավալի մոնիտորինգի համակարգի վրա, կուսումնասիրեն ավագ տարիքային խմբի անձանց առողջությունը:

Մյուս հեռանկարային կազմակերպման մոդելը, որ կզուգակցի բուժօգնության ցուցաբերումը և սոցիալական ծառայությունները, կլինի քաղաքային գերիատրիկ կենտրոնը: Կենտրոնը կունենա բուժխորհրդատվական, տանը բուժսոցիալական օգնության, վերականգնողական, սուրդոլոգիական, գերիատրիկ, գերոնտո-հոգեբուժական, վիրաբուժական, ուռուցքաբանական բաժանմունքներ:

Ամեն տարի կենտրոնում կսպասարկվի մոտ 1000 տարեց հիվանդ՝ ստանալով ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար օգնություն, մոտ 100 մարդ կանցնի բժշկասոցիալական փորձաքննության բյուրոյով: Կենտրոնը բժշկական օգնությամբ կապահովի նաև այն տարեց մարդկանց, ովքեր ապրում են հատուկ բնակելի տներում: Կկիրառվի տանը բուժխորհրդատվության տրամադրում՝ անկողնուն գամված տարեց մարդկանց, տարեց հիվանդների և նրանց ընտանիքի անդամների անհատական խորհրդատվություն, հաստիքով աշխատող սոցիալական աշխատողների այցելություն տանը խնամքի կարիք ունեցողներին:

Տարեց մարդկանց բուժօգնություն են ցուցաբերում նաև բազմապրոֆիլ բուժկանխարգելիչ հիմնարկները (պոլիկլինիկան և ստացիոնար հիմնարկը): Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների ու նշված կատեգորիաներին հավասարեցված տարեց մարդկանց բուժօգնության ծախսերը ստանձնում է պետությունը:

Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության տեսակների և ծավալների  մատչելիությունը և մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ քաղաքացիներին անվճար բժշկական օգնություն ապահովելու պետական երաշխիքների ծրագիրը: Տարեց մարդկանց շահերը շոշափող սույն ծրագրի կատարման միջոցառումներն իրականացվում են.
  • բժշկական օգնություն ցուցաբերելու պետական պատվերի համակարգին անցնելու ուղիով՝ բժշկական և դեղային օգնության ծավալների ընդունված չափորոշիչներին համապատասխան,
  • ֆինանսական ռեսուրսների օգտագործման ուղիով, որոնք ստացվում են բնակչությանը դեղերով ապահովելու սոցիալական երաշխիքների ընդլայնման համար դեղորայքի գները պետականորեն կարգավորելու շնորհիվ:
Այդ նույն նպատակներին են ծառայում նաև քաղաքացիներին անվճար բուժօգնություն ապահովելու պետական երաշխիքների տարածքային ծրագրերը՝ պահպանելով առողջապահության պետական և համայնքային հատվածների գերիշխող դերը:
Անհրաժեշտ է մշակել ավագ տարիքի բնակչության ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքների կենտրոնների կազմակերպավարչական մոդելը, փորձնական ուղիով հաստատել դրանց ստեղծման արդյունավետությունը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան