Ռեֆլեքսիա

Լատ. reflexiօ – անդրադարձում՝ մարդկանց ընդունակությունը` ուշադրությունը կենտրոնացնել իրենց գործունեության "ներքին" և "արտաքին" բովանդակության` հոգեվիճակների վրա, որ նրանք ապրում են կոնկրետ հանգամանքներում, և առարկայական ձևերի վրա, որ արտահայտվում են վարքագծով:

 Ռ. իրականացվում է տարբեր կերպ: Առավել տարածված են` ինքնառեֆլեքսիան (սեփական հոգեվիճակների և գործողությունների վերլուծում՝ ինքնադիտարկման միջոցով), փոխռեֆլեքսիա (սուբյեկտների կողմից միմյանց կրկնապատկված, հայելային արտացոլում` հաշվի առնելով միմյանց գիտակցության և վարքագծի առանձնահատկությունները տեսնելը), խմբային Ռ. (խմբային գործունեության և խմբային փոխազդեցության Ռ.) և այլն:

Ռեֆլեքսիվ մեթոդը (ուսուցումը) խմբային աշխատանքի մասնակիցների` հոգեվիճակները, գործունեության հիմունքներն ու միջոցները, ամբողջ իրավիճակը գիտակցելու (արտացոլելու) գործունեության կազմակերպման մեթոդն է: Կիրառվում է բարդ խնդիրները և իրավիճակները վերլուծելու համար, որոնք ծագում են բախումնային խմբում, ինչպես նաև խմբային աշխատանքի արդյունավետությունը նվազելու դեպքում: 

Սույն մեթոդն իրագործվում է հետևյալ տեխնիկաներով. ռեֆլեքսիվ ելք (գիտակցության շրջադարձ, երբ մարդը կարող է իրեն և իր վիճակը տեսնել կարծես թե դրսից), ռեֆլեքսիվ մուտք (սեփական ռեֆլեքսիվ դիրքի տեղադրում այլ մարդու գիտակցության մեջ, մյուսի ռեֆլեքսիվ փոխարինում), երկրորդ կարգի Ռ-ի իրականացում (բուն ռեֆլեքսիայի Ռ.), "հայելային արտացոլում" (խմբում երկրորդ կարգի փոխռեֆլեքսիայի իրականացում) և այլն:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան