Օգնող մասնագիտություն

Բոլոր այն մասնագիտությունները, որոնց նպատակը մարդկանց օգնելն է նրանց լիարժեք գործառնման հնարավորությունները մեծացնելու համար: Այդպիսի մասնագիտություններից են բժշկությունը, իրավաբանությունը, սոցիալական աշխատանքը, մանկավարժությունը և այլն: Օ.մ.-երի հիմնական թիրախը օգնության կարիք ունեցող մարդն է: Օ.մ.-ները նպաստում են մարդու կարողությունների աճին, որը նրան թույլ է տալիս ավելի լիարժեք բավարարել սեփական պահանջմունքները և կատարել իր սոցիալական դերերը:

Օգնող փոխհարաբերություններ

Սոցիալական դեպքի վարման ընթացքում սոցիալական աշխատողի և այցելուի միջև հաստատվող հարաբերություններ, որոնք դեպքի արդյունավետ վարման հիմքն են: 

Այս հարաբերությունները հիմնված են օբյեկտիվության, համագործակցության, անկեղծ հետաքրքրվածության, մարդկանց նկատմամբ հոգատարության, մասնագիտական գիտելիքների և մարդկանց միջև տարբերությունների գիտակցման և ընդունման վրա: Օ.փ.-ի գաղափարն առաջին անգամ արտահայտվել է հոգեբանության մեջ՝ Կ.Ռոջերսի կողմից: Նրա կարծիքով օ.փ.-ի հիմնական նպատակը այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք կնպաստեն մարդու ինքնաճանաչմանը, անձնային զարգացմանը, ինտեգրմանը և գիտակցված, ինքնուրույն որոշման կայացմանը:

Այցելուի հետ աշխատանքում օ.փ.-ն բնութագրվում են հետևյալ առանձնահատկություններով.

օ.փ.-ը ժամանակավոր են, ունեն հստակ ձևակերպված նպատակ, նախատեսում են աշխատանքի և պարտականությունների բաժանում, դրանք կանոնակարգված են և հիմնված են ընդունման վրա: Ռոջերսի կարծիքով օ.փ. հաստատելու համար պետք առկա լինեն այնպիսի նախապայմաններ, ինչպիսին են ապրումակցումը, անկեղծությունը և հարգանքը: Միաժամանակ օ.փ.-ն ունեն որոշակի սահմանափակումներ: 

Դրանք են.
1.պատասխանատվության սահմանափակում: Մասնագետից պահանջվում է հստակ սահմանել իր պատասխանատվության չափը այցելուի խնդիրների լուծման և վարքի համար:

2.ժամանակի սահմանափակում, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակը դարձնել կառուցվածքային, որպեսզի այցելուի և սոցիալական աշխատողի միջև փոխազդեցությունն ընթանա ավելի արդյունավեը:

3. ագրեսիվ վարքի թույլատրելի սահմաններ, ինչն ավելի հաճախ կիրառվում է ապակառուցողական/քայքայիչ/ վարք ցուցաբերող անձանց հետ աշխատելիս:

4. կապվածության և զգացմունքային ներգրավվածության թույլատրելի սահմաններ:

Օժանդակ դպրոց

Բժշկական ուսումնադաստիարակչական հիմնարկ՝ մտավոր հետամնաց երեխաների համար: Հայաստանում նման դպրոցները պետական կրթական հաստատություններ են և գտնվում են կրթության մարմինների վարույթում: Օժանդակ դպրոցների հիմնական տեսակը տուն-ինտերնատն է:

Օժանդակ դպրոցների հիմնական կոնտինգենտը ապուշության աստիճանի օլիգոֆրենիայով և այլ խանգարումներով տառապող երեխաներն են: Այդ խանգարումների ցանկը հաստատված է երեխաներին օժանդակ դպրոց ընդունելու մասին հրահանգով: Երեխաներն օժանդակ դպրոց են ուղարկվում բժշկամանկավարժական հանձնաժողովների եզրակացության հիման վրա (շրջանային, մարզային, քաղաքային):
 
Բժշկամանկավարժական հետազոտման համար փաստաթղթերը հանձնաժողովին են ներկայացնում կրթության մարմինները:

Օմբուցմեն

Պաշտոնյա, որի պարտականությունն է աջակցել քաղաքացիներին և պաշտպանել նրանց իրավունքները բյուրոկրատիայի հետ գործ ունենալիս: 2003 թվականից ՀՀ-ում նույնպես գործում է Օ.-ի ինստիտուտը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան