Ֆոնդրայզինգ

Բարեգործական կազմակերպության գործունեություն, որն օգտագործում է առավել արդյունավետ մեթոդներ և եղանակներ, քան մրցակիցները, և ուղղված է բարեգործական կազմակերպության կողմից այնպիսի ռեսուրսներ ստանալուն, որոնք անհրաժեշտ են իր ծրագրերն իրագործելու և առաջադրած նպատակներին հասնելու, նվիրատուի ցանկալի բավարարվածությունը ապահովելու և ողջ հասարակության բարեկեցությունն ամրապնդելու համար:

Բարեգործական գործունեության տեխնոլոգիաներից մեկը, որը ներառում է բարեգործական գործունեության նպատակների իրականացման համար միջոցների որոնում և ներգրավում (տես՝ Բարեգործություն):

Սոցիալական աշխատանքի պրակտիկայում գործունեության հաճախ իրականացվող ձև, երբ անհրաժեշտ է միջոցներ հավաքագրել այցելուների խնդիրների լուծման համար: Ֆ.-ին հաճախ են դիմում սոցիալական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունները:

Ֆիզիոթերապիա

Բժշկական ուղղություն, որն ուսումնասիրում է մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցությունը: Ունի կանխարգելման ու բուժական նպատակներ: Ֆ-ի մեթոդներն ու միջոցներն ուղղված են հիվանդության կանխորոշմանը, հիվանդագին գործընթացների կանխարգելմանը, ինչպես նաև վնասված օրգանի գործունեության վերականգնմանը և ամրապնդմանը: Ֆ. լայնորեն կիրառվում է զարգացման շեղումներ ունեցող, հատկապես ուղեղի կաթվածով տառապող երեխաների համար նախատեսված դպրոցներում:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան