Էթիկական երկընտրանքները սոցիալական աշխատանքում

 Սոցիալական աշխատանքի պրակտիկայում հաճախ առաջացող վիճակ, երբ սոցիալական աշխատողը ստիպված է ընտրություն կատարել երկու տարբեր նորմերի միջև, որոնք ներկայացնում են միմյանց հակասող պահանջներ: Այդպիսի երկընտրանքն անվանում են արժեքային կամ էթիկական երկընտրանք: Նման երկընտրանքներից են.

- տեղեկատվության գաղտնիության ապահովման և այդ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության բախում, երբ սոցիալական աշխատողը մի կողմից պարտավոր է գաղտնի պահել այցելուից ստացված տեղեկատվությունը, մյուս կողմից պարտավոր է այն փոխանցել ուրիշներին՝ ելնելով իր քաղաքացիական պարտքից կամ հենց այցելուի շահերից:

- սոցիալական աշխատողի պատերնալիզմի և այցելուի ինքնորոշման իրավունքի բախում: Սոցիալական աշխատողը պարտավոր է օգնել այցելուին,սակայն մյուս կողմից այցելուն ունի ինքնորոշման իրավունք, որը երբեմն խոշընդոտ է դառնում օգնության վերաբերյալ համաձայնության գալ և օգնությունը դժվարանում է:

- ճշմարտությունն իմանալու այցելուի իրավունքի և նրան օգնելու անհրաժեշտության բախում: Այցելուն իրավունք ունի իմանալ ճշմարտությունն իր խնդիրների մասին, սակայն երբեմն այդ ճշմարտության իմացումը կարող է վնասել այցելուին/ նրա հիվանդության, հարազատի մահվան մասին ճշմարտությունը/:
- օրենքի գերակայության և այցելուի պաշտպանության սկզբունքների բախում: Երբեմն այցելուն ցուցաբերում է վարք, որը հակասում է սահմանված նորմերին, որի մասին իմանալով սոցիալական աշխատողը դժվարանում է կողմնորոշվել՝ զեկուցի ըստ անհրաժեշտության, որին կհետևի այցելուին պատժելը, թե՞ լռի՝ խախտելով օրենքը:

- միջոցների սահմանափակության և այցելուի կարիքների բավարարման պահանջի բախում: Բոլոր այցելուները որևէ օգնության կարիք ունեն, սակայն երբեմն սոցիալական աշխատողը պարտավոր է հետևել հրահանգներին և կարիքավորներից ընտրել ամենակարիքավորներին և նրանց օգնել, հետևաբար մերժել որոշ կարիքավորների:
- անձնական և մասնագիտական արժեքների բախում: Սոցիալական աշխատողը կարող է ունենալ անձնական արժեքներ, որոնք անհարիր են իր մասնագիտական արժեքներին, բայց նա այցելուի հետ աշխատանքում պարտավոր է հավատարիմ մնալ մասնագիտական արժեքներին:

Ամերիկացի մասնագետներ Լովենբերգը և Դոլգոֆն առաջարկում են որոշակի սկզբունքներ, այս երկընտրանքները լուծելու համար: Ըստ նրանց, սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի, որը երաշխավորում է մարդու ապրելու պահանջմունքը: Այդ որոշումը պետք է նպաստի այցելուի անկախությանը և անձի զարգացմանը, նրա կյանքի որակի բարելավմանը, տեղեկատվության գաղտնիության պահպանմանը: Նրա որոշումները պետք է նպաստեն նաև բոլոր մարդկանց մեկնարկային հավասար հնարավորությունների և բարիքները մատչելի դարձնելու սկզբունքների իրագործմանը: Միաժամանակ որոշում կայացնելիս նա նաև պետք է կարողանա լինել անկեղծ:

Էթիոլոգիա(Պատճառագիտություն)

(Հուն. aitia - պատճառ և logos - գիտություն)՝ գիտություն որևէ հիվանդության առաջացման պատճառների մասին: Էթիոլոգիա հասկացության մեջ մտնում են հիվանդություններ առաջացնող արտաքին (սոցիալական, աշխարհագրական, կենսաբանական) և ներքին պատճառների ողջ համալիրի ուսումնասիրությունը և վերլուծությունը:

Էնցեֆալիտ

(Հուն. enkepholos` ախտածին միկրոօրգանիզմների գլխուղեղ ներթափանցմամբ պայմանավորված վարակիչ բորբոքային հիվանդություն: Առաջնային էնցեֆալիտը (մոծակային, տիզային, համաճարակային), որպես կանոն, առաջանում է մանրէակիրների խայթի պատճառով: Երկրորդային էնցեֆալիտի ժամանակ գլխուղեղը ախտահարվում է ընդհանուր պատճառով (կարմրուկի, հարբուխի, ջրծաղիկի և այլն): Հիվանդությունն ունի սուր ընթացք: Ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, ցնցումներ, թերանդամալուծություն և այլն: Մանկական և պատանեկան տարիքում տարած էնցեֆալիտի հետևանքները լինում են շատ ծանր. ցածր մտավոր մակարդակ, խոսքի և հիշողության խանգարումներ, ընկնավորության նոպաներ, հիպերկինեզներ:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան