06-06-2014
Մամուլի հաղորդագրություն
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը ներկայացնում է ուղեցույց գործատուների և պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների համար` մայիսի 15-ին ընդունված « «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքից բխող գործությունների վերաբերյալ:
01-06-2014
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: 

Սա երեխաների տոնն է, միևնույն ժամանակ հիշեցում, որ մենք՝ ավագներս, պատասխանատու ենք երեխաների ճակատագրերի նկատմամբ: Մենք անում ենք հնարավորը՝ մեր երեխաների երջանկության համար, որպեսզի նրանք մեծանան որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ: Մենք պետք է հենարան տանք նրանց, սովորեցնենք լինել բարի, տեսնել գեղեցիկը, գնահատել ազգային և համամարդկային արժեքները: 
09-05-2014
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից շնորհավորում եմ Մեր Հաղթանակների և խաղաղության տոնի կապակցությամբ:
27-03-2014
Մամուլի հաղորդագրություն
Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն կարող են տեսնել իրենց աշխատավարձից և պետական բյուջեից կատարված կուտակային հատկացումները:
24-03-2014
Մամուլի հաղորդագրություն
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ մայրաքաղաքում անցորդներին են բաժանում հիմնադրամի կողմից մշակված և հրատարակված «114 հարց ու պատասխան» գրքույկը:
17-03-2014
Մամուլի հաղորդագրություն
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը» լրատվամիջոցներին, շահագրռգիռ և գործընկեր կառույցներին պարբերաբար կտրամադրի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները, որոնք կընտրվեն սեմինարների ընթացքում և թեժ գծի միջոցով քաղաքացիների հնչեցրած հարցերից: 
14-03-2014
Մամուլի հաղորդագրություն
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը մշակել է նոր իրազեկման գործիք կուտակային կենսաթոշակային համակարգի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: 
13-03-2014
Մամուլի հաղորդագրություն
2013 թվականի երկրորդ կիսամյակից սկսած` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը իրականացնում է լայնամասշտաբ ուսումնական ծրագիր ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ դասընթացի հայտեր ներկայացրած առանձին ընկերությունների աշխատակիցների համար։ 
03-10-2012
Մամուլի հաղորդագրություն
Հոկտեմբերի 3–ին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի «Բարեփոխումներ եւ գիտելիք» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ «Ֆինանսական շուկաներ եւ ինստիտուտներ» ամբիոնում ներդրվող «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսական նոր ծրագրի բացման արարողությունը եւ առաջին բաց դասը:
29-09-2012
Մամուլի հաղորդագրություն
Աղվերան. Սեպտեմբեր 29, 30. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարությունները, Պետական եկամուտների կոմիտեն, ԿՀԻԿ Հիմնադրամը   ԱՄՆ  ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի հետ համատեղ կազմակերպեցին երկօրյա կլոր սեղան-քննարկում «Եկամտային հարկի ներդրումը 2013թ. ընդառաջ կենսաթոշակային բարեփոխումներին» թեմայով:
< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան