09-09-2016
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է դառնալ իր միջոցների անուղղակի կառավարիչը, եթե պարբերաբար հետևի հատկացումների ժամանակին և ճիշտ չափով փոխանցմանը և ֆոնդերի եկամտաբերությանը, ինքնուրույն կատարի կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն կամ փոփոխություն: Կարելի է ինքնուրույն որոշել, թե որ ֆոնդին ուղղվեն հատկացումները` կառավարումից ավելի բարձր եկամուտ ստանալու համար: 
  
25-07-2016
Մամուլի հաղորդագրություն
Այսուհետ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներ աշխատանքի ընդունելու համար գործատուները պետք է հատուկ թույլտվություն ունենան: Այն գործատուները, ովքեր օտարերկրացի աշխատողներ են ընդունել նախքան 2016թ. հունիսի 4-ը, պետք է 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման: 
21-06-2016
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչում համակարգի ներդրումից ի վեր կատարվեցին մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնք համակարգը համալրել են նոր դրական կողմերով: Դրանք բոլորը բխում են մասնակիցների շահերից և, ըստ էության, լուծել են հասարակության հիմնական մտահոգությունները` կապված կուտակային բաղադրիչի հետ: 
16-06-2016
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Մայիսի 12-ին ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նոր օրենքը, որով մասնավոր հատվածի աշխատողների համար համակարգին մասնակցությունը պարտադիր կլինի ոչ թե 2017, այլ 2018 թվականի հուլիսի 1-ից: Նույն փոփոխությամբ մեկ տարով երկարաձգվել են նաև համակարգի մասնակիցների համար օրենքով նախատեսված որոշ արտոնություններ:
06-05-2016
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծին կարելի է հարցեր ուղղել ինչպես զանգի, այնպես էլ www.epension.am սոցիալական պորտալում արդեն հասանելի առցանց խորհրդատուի միջոցով: 
29-04-2016
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հարցում այս տարվանից որոշակի դեր են ունենալու նաև պետական և մասնավոր հատվածի գործատուները: 2016 թվականից սկսած՝ բոլոր այն պետական կառույցները, որոնց աշխատողների քանակը գերազանցում է հարյուրը, պարտավոր են աշխատատեղերի առնվազն 3 տոկոսում ընդգրկել հաշմանդամություն ունեցող անձանց: Մասնավոր հատվածի կառույցներին քվոտավորման պահանջը կվերաբերի 2017 թվականից. hարյուր և ավելի աշխատող ունեցող ընկերությունները իրենց կողմից առաջարկվող աշխատատեղերի առնվազն մեկ տոկոսում կընդգրկեն հաշմանդամություն ունեցող անձանց: 
29-03-2016
Մամուլի հաղորդագրություն
Սահմանվել է կուտակային բաղադրիչի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու դեպքում առողջապահության նախարարության կողմից համապատասխան եզրակացության տրամադրման կարգը: 
14-01-2016
Մամուլի հաղորդագրություն
2015 թվականի կենսաթոշակային անհատական հաշվիների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները, մինչև 2016թ. հունվարի 30-ը, կարող են մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` թղթային կամ էլեկտրոնային: Դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով: 
09-07-2015
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Այն քաղաքացիները, ովքեր օգտվում են սոցիալական փաթեթի ծրագրից, արդեն կարող են ներկայացնել սոցիալական փաթեթի միջոցների հաշվին 2014 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների փոխհատուցման դիմումներ:
20-02-2015
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Կուտակային բաղադրիչի մասնակիցներին վերադարձվում է 2014թ. հունվար-հունիս ամիսներին կատարված պարտադիր կուտակային վճարների այն մասը, որոնք չեն համադրվել հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների հետ եւ չեն փոխանցվել մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին, հայտնում են ԿՀԻԿ հիմնադրամից։ 
< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան