Կուտակային կենսաթոշակ՝ հաշմանդամություն սահմանելու դեպքում

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ցանկացած ժամանակ, այդ թվում նաև նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող։ 
Նշված հիմքի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ Կենտրոնական դեպոզիտարիա՝ իր կենսաթոշակային խնայողությունները ամբողջությամբ և միանվագ ստանալու համար: 

Մասնակիցների ռեեստրը վարողը դիմումի հիման վրա հարցում է կատարում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը: 

Գործակալությունը հարցումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողին է տրամադրում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության մասին տեղեկությունը՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով: 

Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարում և համապատասախան միջոցները վճարում է նրան ամբողջությամբ` դիմումը և հավաստող փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: 

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին:
 



 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան