Անվճար դասընթացներ կուտակային համակարգի մասնակիցների համար

«Նորք» հիմնադրամի Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը իրականացնում է անվճար դասընթացներ` կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպություններ: 

Դասընթացների ժամանակ մանրամասն ներկայացվում են կուտակային բաղադրիչի գործողության մեխանիզմները, համակարգի ապահովության երաշխիքները, համակարգում մասնակիցների իրավունքները, ինչպես նաև տրվում են գործնական-կիրառական գիտելիքներ, թե ինչպես ստուգել կենսաթոշակային հաշիվը և ինչպես ընտրել կամ փոխել կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին: 

Դասընթացներին հատուկ մաս է հատկացվում հարցերի համար. մասնակիցները համակարգի վերաբերյալ իրենց հուզող, հետաքրքրող և անհանգստացնող բոլոր հարցերը հնչեցնելու և մասնագետներից սպառիչ պարզաբանումներ լսելու հնարավորություն ունեն: 

Այս հանդիպումները միտված են բարձրացնելու կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ֆինանսական գրագիտությունը և տեղեկացվածության մակարդակը իրենց կենսաթոշակային խնայողությունների կառավարման սկզբունքների, համակարգի տրամաբանության, համակարգում իրենց իրավունքների մասին: Դասընթացները նպատակ ունեն խրախուսել մասնակիցներին լինել հետևողական և պարբերաբար ստուգել կենսաթոշակային հաշիվները, կատարել կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն` հիմնվելով որոշակի կոնկրետ գիտելիքների և տեղեկատվության վրա: 

«Նորք» կենտրոնը հրավիրում է մասնակցել դասընթացներին ինչպես կուտակային բաղադրիչի մասնակիցնրին, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձանց: Կազմակերպությունների կողմից հայտեր ներկայացնելու դեպքում, դասընթացները հնարավոր է իրականացնել նաև ընկերությունների գրասենյակներում: 

Հայտեր ներկայացնելու համար զանգահարել 011501809 և 011501810 հեռախոսահամարներով: 

Դասընթացներն անվճար են:  




Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան