Ինչպես կարող եք հետևել Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցներին


Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքան գումար է կուտակվել իր հաշվին և որքան եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից: 

Համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը տալիս է ամենակարևոր հարցերի պատասխանները` 

  • որքան սոցիալական վճար է կատարել անձը իր եկամտից, 
  • որքան է պետությունը հատկացրել նրա օգտին պետական բյուջեից, 
  • որքան է կազմել կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը, և արդյունքում որքանով են ավելացել կենսաթոշակային խնայողությունները, 
  • ընդամենը որքան գումար կա տվյալ պահին կենսաթոշակային հաշվին, 
  • որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը և կառավարիչը, 
  • այլ տեղեկություններ: 
Կենսաթոշակային հաշիվը հնարավոր է ստուգել առցանց` ցանկացած ժամանակ, Ձեզ հարմար վայրից` մուտք գործելով www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք: 

Եթե չունեք նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, ապա կենսաթոշակային հաշվի մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հաշվի օպերատորներին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Այս պահին հաշվի օպերատորներն են Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: 

Կուտակած գումարի մասին տեղեկություններ հնարավոր է ստանալ նաև բանկոմատների միջոցով: Օգտագործելով Ձեր բանկային քարտը` «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրեք «Կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը, և բանկոմատը Ձեզ կտրամադրի ամփոփ քաղվածք, որտեղ կտեսնեք, թե տվյալ պահին որքան գումար ունեք անհատական կենսաթոշակային հաշվին, որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը, ինչպես նաև` հաշվով կատարված վերջին տասը գործարքները: 

Կենսաթոշակային հաշվին հետևելու եղանակների, ինչպես նաև հաշիվներում արտացոլված տվյալների վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 011 50 18 09 կամ նամակ ուղղել հետևյալ էջի միջոցով` http://epension.am/am/feedback:    














Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան