Կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու համար անհրաժեշտ կլինի եզրակացություն



Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ցանկացած ժամանակ, այդ թվում նաև նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկի

Նշված ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` իր կարգավիճակը հավաստող եզրակացության տրամադրման համար՝ կցելով համապատասխան բժշկական փաստաթղթերը: 

Մասնակիցը դիմումը կարող է ներկայացնել ինչպես առձեռն և փոստով, այնպես էլ էլեկտրոնային՝ info@moh.am հասցեին: 

Դիմումը գրանցվում է Նախարարությունում, և մուտքագրվելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին տրամադրվում է դրական կամ բացասական եզրակացությունը՝ մասնակցի նախընտրած եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն: Եզրակացության ևս մեկ օրինակ էլ տրամադրում է մասնակիցների ռեեստրը վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա: 

Տրված դրական եզրակացության հիման վրա մասնակիցը իրավունք է ստանում իր կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել՝ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելով «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի կուտակած միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու դիմում»` սահմանված կարգին համապատասխան: 

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով epension@epension.am հասցեին:   













Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան