03-10-2018
Նորություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 1-ին և 2-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից կազմակերպված «Ընտրության խթանում. բնակչության դինամիկան և կայուն զարգացումը» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին:
01-10-2018
Նորություն
Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները:
01-10-2018
Նորություն
2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։
01-10-2018
Նորություն
Հոկտեմբերի 1-ը աշխարհի շատ ու շատ երկրներում նշվում է որպես Տարեցների միջազգային օր։ Տոնական օրվա առիթով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող կառույցներում ավանդաբար տեղի են ունենում տոնական միջոցառումներ: Այս տարին ևս բացառություն չէր։
28-09-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ու Զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանն այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում էին։ Այցելությունը ոչ միայն ճանաչողական էր, այլև գործնական․ համալսարանի ռեկտորն ու փոխնախարարն այսօր երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր ստորագրեցին։
28-09-2018
Նորություն
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին Երևանում մեկնարկեց Գերիատրիայով առաջին համահայկական միջազգային կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի բժիշկներ։ Երկու օր շարունակ նրանք կքննարկեն տարբեր հիվանդությունների՝ տարիքով պայմանավորված առանձնահատկություններն ու դրանց բուժման նոր մոտեցումները, կկիսեն իրենց գիտելիքն ու փորձը։ Հայ բժիշկներն էլ հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային փորձին ու նորույթներին։
28-09-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ու նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գալստյանն այսօր ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օստալբի շրջանի նահանգապետ պարոն Կլաուս Պավելին, Հայաստանում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հիմնադիր քահանա Կառլ-Հայնց Շայդենին և կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանին։
26-09-2018
Նորություն
Այսօր Երևանում մեկնարկել է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» խորագրով երկօրյա համաժողովը, որը 2017 թ.-ին Հայաստանի՝ «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը միանալուց հետո Հայաստանում երեխաների հանդեպ բռնության հարցին նվիրված բարձր մակարդակի առաջին նշանակալի միջոցառումն է։ Համաժողովի բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
25-09-2018
Նորություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն ու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային քննարկում են անցկացրել «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ։
20-09-2018
Նորություն
Սեպտեմբերի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, նախարարի տեղակալներ Արսեն Մանուկյանն ու Զարուհի Բաթոյանն ընդունել են ԵԽ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին։
< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան