16-02-2018
Նորություն, Մամուլի հաղորդագրություն
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները կուտակային միջոցներով ներդրումներ կատարելիս առաջնորդվում են դիվերսիֆիկացիայի սկզբունքով, ինչը նշանակում է, որ գումարները ներդրվում են միժամանակ տարբեր ֆինանսական գործիքներում, տարբեր երկրներում, տարբեր ոլորտներում, տարբեր արժույթներով:
15-02-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի գլխավորած պատվիրակությանը: 
13-02-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21 տարածքային մարմնի կողմից 2018թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 2976 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2464 (82,8%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 512 (17,2%) անձի: 
12-02-2018
Նորություն
Վտանգավոր աշխատանք չկա, կա վտանգավոր աշխատավայր, նվազագույն աշխատավարձ հասկացության հանդեպ էլ մոտեցումը փոխվելու է, գործատուն էլ կարող է աշխատողին աշխատեցնել ու չվճարել, եթե նա համաձայն է։ Աշխատանքային նոր օրենսգրքի որոշ վիճահարույց դրույթներ Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։ 
09-02-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընթացիկ տարում զբաղվածության ոլորտում իրականացվելու է 10-ից ավելի ծրագիր: Դրանք ուղղված են տարբեր սոցիալական խմբերին: Մասնավորապես, կիրականացվի գործատուի մոտ մասնագիտական ուսուցում աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար: Նախատեսվում է աջակցության տրամադրում 100 շահառուի համար: 
07-02-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է հոգալ իր ծառայություններից օգտվողների առողջական խնդիրները: 
05-02-2018
Նորություն
Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք աշխատանք փնտրելիս, ինչո՞ւ են գործատուները գերադասում չամուսնացած, երիտասարդ աղջիկների ընդունել աշխատանքի և ինչու՞ են կանայք ավելի շատ հայտնվում ստվերային աշխատաշուկայում: WomenNet.am-ը զրուցեց այս խնդիրների շուրջ ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանի հետ, ով ներկայացրեց նաև պետական ծրագրերը, որոնք միտված են հեշտացնելու և խրախուսելու կանանց մուտքը աշխատանքի շուկա: 
02-02-2018
Նորություն
18 թվականի հունվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5430 զանգ: 
01-02-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 01.02.2018թ. հերթական նիստում ընդունվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործելու և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով համապատասխան որոշում: 
31-01-2018
Նորություն
Առաջիկայում կվերանա կենսաթոշակ, նպաստ նշանակող անձի շփումը քաղաքացու հետ: Դրա շնորհիվ կնվազեն կոռուպցիայի հնարավոր ռիսկերը, «բարեհաճ վերաբերմունքի» դիմաց նպաստառուների ցանկում հայտնվելու և պետության միջոցներն առանց դրա իրավունքի մսխելու արատավոր սովորույթները: Ոլորտի պատասխանատուների պնդմամբ՝ բարեփոխումների գործընթացը սկսված է, և սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվում է ծառայություններ մատուցելու բոլորովին նոր համակարգ: Այն կոչվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ և արդեն իսկ հաջողությամբ գործարկվում է հանրապետության մի քանի մարզերում ու մայրաքաղաքում: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան