19-10-2018
Նորություն

16.000-80.000 դրամ կերակրողին կորցնելու նպաստ. Ովքե ՞ր են համարվում շահառու

Սոցիալական պաշտպանության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անապահով ընտանիքներին աջակցության կարգ է սահմանված նաև կերակրողին կորցնելու դեպքում:
Նպաստի այս տեսակն ուղված է այն ընտանիքներին, որտեղ մեկ և ավելի անչափահաս երեխաներ կան, իսկ ընտանիքը կորցրել է կերակրողին:
2015թվից ` մեր երկրում կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքին հասանելիք նպաստի չափը 16000 դրամ է, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած մեկ երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80.000 դրամ:

Ովքե՞ր կարող են ստանալ կերակրողին կորցնելու նպաստ:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ՉՈԻՆԵՑՈՂ`

• մինչև 18 տարեկան երեխան,
• առկա ցերեկային ուսուցմամբ սովորող մինչև 23 տարեկան զավակը,
• ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, խնամքով: Ի դեպ, նա պետք է հաշվառված լինի նույն հասցեում և չունենա աշխատանք:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում: Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:
Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում:

Ու՞մ դիմել և ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված կետերին, այսինքն` ունեք կերակրողին կորցնելու նպաստի իրավունք, ապա պետք է դիմեք սոցիալական ծառայությունների Ձեր կամ ցանկացած տարածքային կենտրոն, գրեք դիմում և ներկայացնեք համապատասխան փաստաթղթերը`

• անձնագիր
• հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ),
• կերակրողի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը:

Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում կճշտի ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում կընդունի՝ նշանակել նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում դիմողն այդ մասին գրավոր կտեղեկացվի 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մանկատանը բնակվող երեխան ևս ստանում է կերակրողին կորցնելու նպաստ` 50 տոկոսի չափով:
Եթե ունեցել եք կերակրողին կորցնելու նպաստի իրավունք և չեք դիմել կամ նոր եք վերականգնել այդ իրավունքը, ապա նպաստ կարող եք ստանալ դիմելու օրվան նախորդող 1 տարի ժամանակահատվածի համար: Եթե նպաստառուն է մահացել, ապա նրան չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից:
Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը կարող է վճարվել նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

ՀԻՇԵ՛Ք
Կերակրողի նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք դիմել սահմանաված 6 ամիսների ընթացքում, ապա չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:




Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան