19-10-2018
Նորություն

Սոցիալական ո ՞ր խմբին է տրվում մահվան նպաստը կամ, ո ՞ր դեպքում է մահվան նպաստ ստանում վկայականը ներկայացնող անձը

Յուրաքանչյուր տարի պետությունը հատուկ բյուջե է հաստատում՝ որոշակի խումբ մարդկանց մահվան դեպքում միանվագ կարգով 200.000 դրամ թաղման նպաստ նշանակելու համար: Սա համարվում է պետության կողմից աջակցություն՝ հանգուցյալի ընտանիքին թաղման ծախսերը հոգալու համար:
Նպաստը նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Նպաստի այս տեսակը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կատարած անձին և միայն մեկ կարևոր փաստաթղթի՝ մահվան վկայականի առկայության դեպքում:

Ո՞ր անձանց մահվան դեպքում է նշանակվում մահվան նպաստ:

• կենսաթոշակառուի մահվան դեպքում,
• հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, երբ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է,
• հաշմանդամ ճանաչված այն անձին, ով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (ԲՍՓ) կողմից ճանաչվել է հաշմանդամ, բայց նպաստը ստանալու համար չի դիմել և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամիսների ընթացքում,
• ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` 6ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի մահվան դեպքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

• Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
Իհարկե, նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև հուղարկավորությունը կատարված լինի այստեղ:

Ի՞նչ ժամկետներում է անհրաժեշտ դիմումը ներկայացնել ՍԱՊԾ:

Հուղարկավորություն կատարած անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ԱՍՀՆ Սոցիալական ապահովության ցանկացած տարածքային կենտրոն կարող է ներկայացնել անձի մահվանից հետո մինչև 6 ամսվա ընթացքում: 6 ամիսը բաց թողնելու դեպքոււմ ՍԱՊԾ-ն մերժում է հուղարկավորությունը կատարած անձի դիմումը և այլևս պարտավորություն չի ունենում փոխհատուցել մահվան ծախսերի համար նախատեսված միանվագ նպաստը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե նպաստը չի վճարվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով, ապա այն վճարվում է առանց 6-ամսյա ժամկետի սահմանափակման:
Նշենք, որ 2016-ի կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը պետք է վճարվեր նաև անկանխիկ եղանակով՝ դիմումն ու համապատասխան փաստաթղթրը ներկայացնելուց հետո 5 աշխատաքային օրվա ընթացքում: Միանվագ գւոմարը կարող են ստանալ նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած ցանկացած բանկից: Թաղման նպաստը արդեն վճարվում է և անկանխիկ և կանխիկ եղանակով` նշանակելու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է՝

• դիմումը
• անձը հաստատող փաստաթուղթ
• սոցիալական ապահովության քարտ
• մահվան վկայականը և դրա պատճենը
•Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի նշված փաuտաթղթերից, ներկայացվում է նաև բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:









Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան