09-09-2016
Մամլո հաղորդագրություն,Նորություն

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ` «ՄԱՍՆԱԿՑԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ»

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է դառնալ իր միջոցների անուղղակի կառավարիչը, եթե պարբերաբար հետևի հատկացումների ժամանակին և ճիշտ չափով փոխանցմանը և ֆոնդերի եկամտաբերությանը, ինքնուրույն կատարի կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն կամ փոփոխություն: Կարելի է ինքնուրույն որոշել, թե որ ֆոնդին ուղղվեն հատկացումները` կառավարումից ավելի բարձր եկամուտ ստանալու համար: 
  
Կենսաթոշակային ֆոնդի ընտրության կարևոր չափանիշ է կառավարման արդյունքում ստացված եկամուտը կամ ֆոնդի կատարողականը, որի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ կառավարիչների կայքերից: Մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշվիներում նույնպես հնարավոր է հետևել ընտրված ֆոնդի եկամտաբերությանը: 

Հետևելով առաջարկվող վեց ֆոնդերի կառավարման արդյունքներին` մասնակիցը կարող է միջոցներն ուղղել առավել բարձր եկամտաբերություն ունեցող ֆոնդ, հետևաբար և նպաստել իր իսկ միջոցների առավել արդյունավետ կառավարմանը: 

Ավելին, մասնակիցը կարող է ունենալ ներդրումներ միաժամանակ մեկից ավելի ֆոնդերում: Որոշ ժամանակ միջոցները կուտակելով որևէ ֆոնդում` կարելի է այդ միջոցները թողնել տվյալ ֆոնդում կառավարման, իսկ հետագա հատկացումները ուղղել այլ ֆոնդի. արդյունքում մասնակիցը կուտակային միջոցներ է ունենում միաժամանակ տարբեր ռիսկայնության և տարբեր եկամտաբերություն ունեցող ֆոնդերում: 
  
Կենսաթոշակային ֆոնդը կամ կառավարչին փոխելու համար մասնակիցը ներկայացնում է դիմում` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» հավելվածի կամ հաշվի օպերատորների միջոցով: Դիմումը ներկայացնելու պահից սկսած՝ մասնակցի կուտակային հատկացումներն ուղղվում են կառավարման նրա կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդ: 

Եթե մասնակիցը ցանկանում է իր միջոցների կառավարումը մեկ կառավարչից փոխանցել մյուսին, տարին մեկ անգամ դա կատարվում է անվճար, մեկից ավելի անգամ՝ որոշակի վճարի դիմաց, որը չի կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարմամբ պայմանվորված ծախսերը: Մինչդեռ միևնույն կառվարչի փոնդերի միջև փոփոխությունները միշտ անվճար են: 
  
Մանրամասն տեղեկատվության համար քաղաքացիները կարող են զանգահարել 114 անվճար թեժ գիծ: Կարելի է թեժ գծին հարցեր ուղղել նաև առցանց` www.epension.am պորտալի «Առցանց խորհրդատուի» միջոցով:  






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան