ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ.Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

                                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                
                                                               ՕՐԵՆՔԸ

           «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ                                         ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                     Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետՕրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում`
 
1) 2-րդ կետի «(այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարված կենսաթոշակներըբառերը փոխարինել «(այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում վճարվող կուտակային կենսաթոշակներըբառերով, իսկ «կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին» բառերը` «կամավոր կենսաթոշակային բաղադրիչին» բառերով.
2) 3-րդ կետի «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով, իսկ «կուտակային վճարները» բառերը` «կամավոր կենսաթոշակային վճարները» բառերով.
3) 4-րդ կետի «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով.
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անձանց համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները.».
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում հարկ վճարողի համար (օգտին) կատարած կուտակային վճարների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերմանօրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.»:
 
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում`
 
1) 2-րդ մասի 1-ին կետի «կուտակային» բառը փոխարինել «սոցիալական» բառով.
2) 2-րդ մասի 2-րդ կետի «իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ» բառերը փոխարինել «իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով:
 
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետում «կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների» բառերը փոխարինել «սոցիալական վճարների» բառերով:
 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 27

Երևան

ՀՕ-71-Ն

 

 



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան