«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ


«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն  գրանցվել  է  ՀՀ  ԿԲ կողմից 2013 թվականի նոյեմբերի 29-ին՝ ստանալով ներդրումային հիմնադրամի լիցենզիա:

 «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ «Ցե-Կվադրատը» (C-QUADRAT Investment AG-ն)՝ 74.9% մասնակցությամբ և «Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management) ՝ 25.1% մասնակցությամբ:

«Ցե-Կվադրատ» ընկերությունը ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 11 մլրդ եվրո է կառավարում և գործունեություն է ծավալում Եվրոպայի ողջ տարածքում՝ ունենալով գրասենյակներ Վիենայում, Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Երևանում, Ժնևում և վաճառքի ցանց՝ 19 երկրներում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականին:

 «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերությունը ստեղծվել է «Ամպեգա ինվեսթմենթ» (Ampega Investment) և Գերմանիայի մեծությամբ երրորդ ապահովագրական խմբի՝ «Տալանքս» (Talanx AG)-ի ֆինանսական ծառայությունների «Տալանքս Իմմոբիլեն Մենեջմենթ» (Talanx Immobilien Management) ընկերությունների համակցությամբ: Խումբը ներկայացված է աշխարհի 150 երկրներում:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունն առաջարկում է  պարտադիր կենսաթոշակային հետևյալ ֆոնդերը`

• Ցե-Կվադրատ Ամպեգա կայուն եկամտային   (CQFIX),

• Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական     (CQCON),

• Ցե-Կվադրատ Ամպեգա հավասարակշռված  (CQBAL):

 

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ

Հասցե`  ՀՀ, ք. Երեւան,  Հանրապետության փող. 37, 

Հեռ.`  (+374 10) 569 921

էլ. հասցե ՝                office@c-quadrat-ampega.am

Կայքի հասցեներ՝   www.c-quadrat-ampega.am

                             

Կանոնադրություն