«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ


«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ-ում ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա է ստացել 19.11.2013թ-ին:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ  հիմնադիրներն են ֆրանսիական «Ամունդի Ասեթ Մենեջմենթ» (Amundi Asset Management) ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը՝ 49% մասնակցությամբ:

Ֆրանսիական «Ամունդի Ասեթ Մենեջմենթ»-ի հիմնադիրներն են` «Կրեդիտ Ագրիկոլ» (Crédit Agricole)՝ 75% մասնակցությամբ և «Սոսիե դը ժենիալ» (Société Générale)՝  25% մասնակցությամբ  բանկային խմբերը: 

«Ամունդի Ասեթ Մենեջմենթ»-ի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմում է շուրջ 1.5 տրիլիոն եվրո: Ընկերությունը ներկայացված է 37 երկրներումՀաճախորդների թիվը գերազանցում է 100 միլիոնը: Կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալով ընկերությունը առաջինն է Եվրոպայում և իններորդը՝ աշխարհում:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ը ստեղծվել է 1996թ. Եվրոպական միության “TACIS” ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունն առաջարկում է պարտադիր կենսաթոշակային հետևյալ ֆոնդերը՝

Ամունդի -ԱԿԲԱ կայուն եկամտային  (AMFIX),

Ամունդի -ԱԿԲԱ պահպանողական    (AMCON),

Ամունդի-ԱԿԲԱ հավասարակշռված  (AMBAL)

 

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ

Հասցե `       ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10, 100-101 (տարածք)

Հեռախոս `  (+374 11) 31-00-00 

Էլ. հասցե `                info-armenia@amundi.com

Կայքի հասցեներ `   www.amundi-acba.am

         

Կանոնադրություն