Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի տեսակները


Կուտակային բաղադրիչի շրջանակներում սոցիալական վճարները կատարվում են միայն մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից առաջարկվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերին:

Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են առաջարկել երեք տեսակի պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդեր: Դրանք են

1. Հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.

2. Պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.

3. Կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն` ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալ գործիքներում:

Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ունի իր կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, գանձվող վճարների տեսակները և չափերը և այլ էական պայմաններ: Ֆոնդի կանոնները սահմանում է տվյալ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից և հրապարակվում են:

Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ պարտավոր է առաջարկել առնվազն պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ:

ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից առաջարկվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի տեսակներն են՝


1. Ֆոնդի անվանում՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ կայուն եկամտային կենսաթոշակային Ֆոնդ»

Ֆոնդի կառավարչի անվանում` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ

Ֆոնդի կանոնները


2. Ֆոնդի անվանում՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ հավասարակշռված կենսաթոշակային Ֆոնդ»

Ֆոնդի կառավարչի անվանում` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ

Ֆոնդի կանոնները


3. Ֆոնդի անվանում՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդ»

Ֆոնդի կառավարչի անվանում ` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ

Ֆոնդի կանոնները


4. Ֆոնդի անվանում՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդ»

Ֆոնդի կառավարչի անվանում՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ

Ֆոնդի կանոնները


5. Ֆոնդի անվանում՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդ»

Ֆոնդի կառավարչի անվանում՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ

Ֆոնդի կանոնները


6. Ֆոնդի անվանում՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդ»

Ֆոնդի կառավարչի անվանում՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ

Ֆոնդի կանոնները


Ֆոնդի ակտիվները ներդրվելու են Հայաստանի և օտարերկրյա բարձրորակ արժեթղթերում: Որևէ ֆոնդի արտարժութային ներդրումները չեն գերազանցելու ընդհանուր ակտիվների 40 տոկոսը։ Գործող ֆոնդերի միջև առկա հիմնական տարբերությունը ակտիվների տարբեր մասնաբաժինների ներդրումն է բաժնային արժեթղթերում, որոնք ունեն եկամտաբերության ավելի մեծ հնարավորություն, սակայն ֆիքսված տոկոսադրույքով պարտքային արժեթղթերից ավելի ռիսկային են։