Ֆոնդեր և կառավարիչներ

Հարգելի այցելու,
 
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների կառավարումը վստահվել է միջազգային երկու հեղինակավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերություններին, որոնք ունեն բավականին հարուստ կենսագրություն և կենսաթոշակային ակտիվների կառավարման տասնամյակների նշանակալի փորձ: 

«Ամունդիի» կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմում է շուրջ 1.5 տրիլիոն եվրո : Այն ներկայացված է 37 երկրներում, իսկ հաճախորդների թիվը գերազանցում է 100 միլիոնը : Կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալով Ամունդին հանդիսանում է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչը, և իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչների լավագույն տասնյակում : «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը կառավարում է 6 միլիարդ դոլարից ավելի ակտիվներ և գործունեություն է ծավալում Եվրոպայի ողջ տարածքում` ունենալով գրասենյակներ Վիեննայում, Ֆրանկֆուրտում, Ժնևում, Լոնդոնում և այլուր: 

Էջի միջոցով Դուք կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտոնագիր ստացած կառավարիչների և նրանց առաջարկած պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասին: 
Ձեզ հուզող ցանկացած հարց, որի պատասխանը չեք գտնում այս պորտալում, Դուք միշտ կարող եք ուղղել մեզ հետադարձ կապի միջոցով:

Ձեր հարցերը կարևոր են մեզ համար: