Կուտակային կենսաթոշակ

Հարգելի այցելու, 

2008 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում են կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումներ, որոնց նպատակն է քաղաքացիներին ապահովել արժանավայել կենսաթոշակով: 

2014 թվականի հունվարի 1-ից մեր երկրում լիարժեք գործարկվեց բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որտեղ գործող բաշխողական բաղադրիչին լրացնելու եկավ կուտակային հենասյունը: Համակարգը, այսպիսով, ոչ թե փոխարինվեց, այլ լրացվեց նոր բաղադրիչներով, որոնք իրենց հետ բերում են քաղաքացիների մտածողության և վարքականոնների փոփոխության անհրաժեշտություն: Նոր համակարգում քաղաքացին պետության հետ միասին կրում է պատասխանատավություն իր ապագա կենսաթոշակի համար` աշխատանքային տարիների ընթացքում իր աշխատավարձից կատարելով ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ, որոնք կրկնապատկվում են պետական բյուջեի հաշվին: 

Միասնական կենսաթոշակային պորտալի այս պատուհանը Ձեզ կտրամադրի ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը մեր երկրում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների և մասնավորապես` կուտակային կենսաթոշակային բաղադրիչների վերաբերյալ: Կայքում Ձեզ հուզող հարցերի պատասխանները չգտնելու դեպքում Դուք միշտ կարող եք դրանք ուղղել մեզ առցանց եղանակով:
Մեր մասնագետները հնարավոր սեղմ ժամկետում Ձեզ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Մեզ համար կարևոր է ունենալ մշտական հետադարձ կապ Ձեզ հետ, ում համար մշակվել և պատրաստվել է այս տեղեկատվական պորտալը: