Ֆինանսական գիտելիքը նոր կենսաթոշակային համակարգում


7 ֆինանսական խորհուրդ երիտասարդներին

  

Ֆինանսական գիտելիքի ձեռքբերման և առհասարակ ֆինանսական կրթության կարևորությունը վերջին տարիներին պայմանավորված է  մասամբ սոցիալական ոլորտում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներով, քանի որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը մեծացրել է անհատների պատասխանատվությունը իրենց ապագա կենսաթոշակային եկամուտների ապահովման հարցում:

Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը` կապված կենսաթոշակների և կենսաթոշակային տարիքի հետ, վարկերի հասանելիությունը և գները, ինչպես նաև պարտքի նկատմամբ անհատի վերաբերմունքը կարող են ազդել բնակչության կողմից կատարվող կենսաթոշակային խնայողությունների մակարդակի և անհատի ընտրության վրա` ծախսե՞ լ, թե՞ խնայել: 

Մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում ներդրումներ կատարելու որոշման վրա դրական ազդեցություն ունի բարձր ֆինանսական գրագիտությունը, քանի որ ցածր ֆինանսական գրագիտություն ունեցող մարդիկ հակված չեն կենսաթոշակային խնայողություններ (ներդրումներ) կատարելու:

Ըստ Տնտեսական Համագործակցության Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) աշխատանքային խմբի՝ Ֆինանսական կրթությունը մի գործընթաց է, որի ընթացքում անհատները (սպառողները) ձեռք են բերում գիտելիքներ կամ բարելավում են իրենց ունեցած գիտելիքները ֆինանսական ծառայությունների և հասկացությունների վերաբերյալ,   տեղեկատվության ստացման, ուսուցման կամ էլ խորհրդատվության միջոցով զարգացնում են իրենց հմտությունները և ձեռք բերում վստահություն՝ գիտակիցելով ֆինանսական ռիսկերն ու հնարավորությունները: Այս ամենն օգնում է՝

  •    կայացնել տեղեկացված որոշումներ,
  •     իմանալ, թե օգնության համար ում դիմել,
  •     կատարել այլ արդյունավետ գործողություններ իրենց ֆինանսական բարեկեցությունը բարելավելու համար:

Ֆինանսական կրթության ձեռքբերմանը/տրամադրմանն են նպաստում ուսումնական գործընթացի հետևյալ հիմնական բաղադրիչները`

Տեղեկատվություն` նշանակում է  անհատներին (սպառողներին) տրամադրել փաստեր, թվային տվյալներ և անհրաժեշտ գիտելիք, որպեսզի նրանք գիտակցեն առկա ֆինանսական հնարավորությունները, ընտրությունները և դրանցից յուրաքանչյուրից ակնկալվող արդյունքներն ու հետևանքները:

Ուսուցում` նշանակում է «ֆինանսական հասկացությունները» հասկանալու համար անհատների (ապառողների) հմտությունների և ունակությունների զարգացում դասընթացների միջոցով:

Խորհրդատվություն` նշանակում է անհատներին (սպառողներին) այնպես ներկայացնել ընդհանուր ֆինանսական խնդիրներն ու արդյունքները, որպեսզի նրանք լավագույն ձևով կարողանան կիրառել ֆինանսական տեղեկատվությունն ու ուսուցումը:

 Ֆինանսական գիտելիքի ձեռքբերումը օգնում  է մարդուն այսօր կայացնել գիտակից որոշումներ ապագայում հնարավորինս բարձր կենսաթոշակներ ապահովելու համար:


 Ինչի՞ց  սկսել երեխայի ֆինանսական կրթումը. Խորհուրդ են տալիս մասնագետները

 Փողի գիտակցումը որպես ֆինանսական գրագիտության առաջին քայլ․տարածված սխալներ երեխայի ֆինանսական կրթման հարցում