Ովքեր կարող են ձեռք բերել նույնականացման քարտ կարդացող սարք

Հարգելի քաղաքացիներ,

Նույնականացման քարտ կարդացող սարք տրամադրվում է բոլոր իրավաբանական անձանց և այն ֆիզիկանան անձանց, ովքեր`
1. ծնվել են 1974 թվականին կամ դրանից հետո և ձեռք են բերել նույնականացման քարտ,
2. ծնվել են 1974 թվականից առաջ, կամավոր հիմունքով միացել են կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին և ձեռք են բերել նույնականացման քարտ:  

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ 

Սարք ձեռք բերելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ Է՝ 

  • Դիմում-գրություն (կնքված կազմակերպության կնիքով) 
  • ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին կատարված 3500 դրամ վճարման անդորրագրի բնօրինակը
    Ուշադրություն. էլեկտրոնային վճարման հանձնարարական ներկայացնելիս վերջինը պետք է կնքված լինի բանկի կնիքով
  • Նույնականցման քարտի պատճենը
  • Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի կամ պետական ռեգիստրի վկայականի պատճենը
  • Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազորված անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է: 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` եթե  կազմակերպությանը անհրաժեշտ է   մեկից ավելի  սարք,  ապա կազմակերպության բլանկի վրա նշվում է  սարքերի ձեռք բերման նպատակը (օրինակ` քաղաքացիների սպասարկման կետերում տեղադրելու համար)  և ստացողի  անձնագրային տվյալները:

Պետական և համայնքային կառավարչական հիմնարկները, պետական համայնքային կազմակերպությունները սարքերը ստանում են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի 31-Ն որոշմամբ սահմանված կարգով անվճար: 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

Սարք ձեռք բերելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ Է՝

  • Դիմում-գրություն 
  • ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին կատարված 3500 դրամ վճարման անդորրագիր
    Ուշադրություն. էլեկտրոնային վճարման հանձնարարական ներկայացնելիս վերջինը պետք է կնքված լինի բանկի կնիքով
  • Նույնականցման քարտի պատճենը
  • Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազորված անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԿ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՍԱՐՔ: 

Սարքերը տրամադրվում են  ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամից (նախկին 
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն») երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժ. 09.30-18.00 (ընդմիջում՝ 13.00-14.00): 
Հասցե` ք. Երևան, Ուլնեցի 68, 1-ին հարկ, 16 սենյակ, 011 50 18 09, թեժ գիծ՝ 114: