Ֆինանսական գիտելիք

Հարգելի այցելու, 

Այս էջը Ձեզ է մատուցում կենսաթոշակային նոր համակարգում մեծապես կարևորվող ֆինանսական գիտելիքներ և դրանք գրագետ կիրառելու հմտություններ:

Հայաստանում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգը, բացի մտածողության և վարքագծի փոփոխություններից, իր հետ բերում է նաև նոր և համարժեք գիտելիքների անհրաժեշտություն: Նոր համակարգում խիստ կարևոր են մասնակիցների ֆինանսական գիտելիքները` թե համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու գործողության սկզբունքը հասկանալու, և թե գիտակցված ու խելամիտ որոշումներ կայացնելու համար: 

Ներկա փուլում Ֆինանսական գրագիտության դերը մեծ է հատկապես կուտակային համակարգի դերը մեր սոցիալական և տնտեսական կյանքում հստակ հասկանալու համար: Հետագայում դա խիստ կարևոր է լինելու կուտակային միջոցները կառավարելու ունակություններ ձեռք բերելու համար. ֆինանսապես գրագետ քաղաքացին կկարողանա հետևել կենսաթոշակային իր խնայողություններին և դրանց շարժին, համապատասխան վերլուծությունների միջոցով ըստ անհրաժեշտության կայացնել տարբեր որոշումներ: 

Ֆինանսական գիտելիք էջը պատրաստված է Ձեզ այս կարևոր գիտելքիները փոխանցելու, քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով: Մենք ուրախությամբ կընդունենք Ձեր առաջարկները` էջը լրամշակելու և բովանդակությունը թարմացնելու վերաբերյալ: