Ժամկետային ավանդ

Այս դեպքում ավանդային պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով: 

Ժամկետային ավանդի դեպքում ավանդատուն կարող է վերցնել ներդրված գումարը մինչ ավանդային պայմանագիրը լրանալը և բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը ամբողջությամբ: Սակայն տվյալ դեպքում հնարավոր է, որ բանկը ավանդատուին հատկացնի պայմանագրի կնքման պահին խոստացված տոկոսագումարների մի մասը կամ ընդհանրապես չվճարի տոկոսագումարներ: 

Համաձայն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի», Գլուխ 49, Հոդված 905՝ 
«2.Ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով, բացառությամբ պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների: Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է: 
3.Այն դեպքերում, երբ ժամկետային կամ այլ ավանդը, որը ցպահանջ չէ, ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչ ժամկետի ավարտը կամ մինչ բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:»
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան