Վարկային գիծ

Ընթացիկ ծախսերի իրականացման համար բանկի կողմից տրամադրվող կարճաժամկետ վարկն է, որը հնարավորություն է տալիս հաճախորդին ծախսել ավելի շատ գումար, քան առկա է իր բանկային հաշվի վրա:

Վարկ

Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար:
Վարկի դեպքում վարկատուն պարտավորվում է տրամադրել վարկառուին դրամական միջոցներ, իսկ վերջինս պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և դրա դիմաց վճարել տոկոսագումար(տոկոսներ):

Վարկային կազմակերպություն

Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է փոխառություններ և տրամադրում վարկեր:

Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, Գլուխ 1, Հոդված 3`
«1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով սահմանված գործունեության տեսակները:
2. Վարկային կազմակերպության գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն փոխառություններ ներգրավելը և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելը և (կամ) վարկեր տրամադրելը կամ սույն օրենքով սահմանված այլ ներդրումներ կատարելը:
Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով նմանատիպ գործարքների թվին են դասվում նաև ներդրումային (պարտատոմսեր) և վճարային արժեթղթերի հրապարակային թողարկումը (բացառությամբ ներդրումային հիմնադրամների կողմից թողարկված արժեթղթերի) կամ այնպիսի գործարքների կնքումը, որոնք դրամական(փողային) պարտավորություններ են առաջացնում վարկային կազմակերպության համար, սակայն կապված չեն վարկային կազմակերպության կողմից պարտատիրոջն ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու հետ»:

Վարկային քարտ

Վճարային քարտի տեսակ է, որը նախատեսված է վճարային քարտեր թողարկող ֆինանսական կազմակերպության կողմից քարտապանի հաշվին վարկի ձևով տրամադրված գումարի սահմաններում քարտապանի կողմից գործառնություններ իրականացնելու համար` վարկային պայմանագրի պայմանների համաձայն:

Վարկառու

Այն անձն է, ով ստանում է վարկ:

Վարկատու

Այն անձը, որը տրամադրում է վարկ: Վարկատու են հանդիսանում բանկերըվարկային կազմակերպությունները ևգրավատները:

Վերաապահովագրող

Այն անձն է, որը զբաղվում է ապահովագրական ընկերությունների ռիսկերի ապահովագրությամբ և որի համար ստանում է ապահովագրական ընկերության կողմից հավաքագրված ապահովագրավճարների մի մասը:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի Գլուխ 1, հոդված 3.

«21) վերաապահովագրող` վերաապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձ.
22) վերաապահովագրական գործունեություն` որպես ձեռնարկատիրական գործունեություն` ապահովադիրների նկատմամբ այլ ապահովագրողների ունեցած ամբողջ պարտավորությունների կամ դրանց մի մասի կատարման հետ կապված ռիսկի ապահովագրում»:

Վերաապահովագրություն

Ապահովագրողի կողմից ապահովադիրների նկատմամբ ունեցած պարտավորությունների կամ դրանց մի մասի կատարման հետ կապված ռիսկի ապահովագրումն է մեկ այլ ապահովագրողի մոտ: 

Վճարային քարտ

Անկանխիկ վճարումներ իրականացնելու նպատակով բանկի կողմից հաճախորդին տրամադրվող քարտ: 

Վճարային քարտը հնարավորություն է տալիս այն տիրապետողին իրականացնել մի շարք գործողություններ`
  1. կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց,
  2. ստանալ կանխիկ միջոցներ բանկի բաժանմունքներից և բանկոմատներից,
  3. բանկոմատների միջոցով կատարել կոմունալ վճարումներ,
  4. իրականացնել ինտերնետային առևտուր,
  5. կանխել դրամական միջոցների հավանական կորուստը և վտանգները (հրդեհից, ջրից, պատռվելուց, գողությունից…) և այլն
Տես նաև` դեբետային քարտ, վարկային քարտ:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան