Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը` ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարները կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները ավանդատուի ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկման մեջ ներառվեր նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր տոկոսավճարների կատարման հաճախականությունը: 
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան