Համաձայնեցված հայտարարագիր

Ապահովագրական պատահարի դեպքում պատահարի մասնակից ավտոմեքենաներն օրինական հիմքով տիապետող անձանց կողմից պատահարի վայրում լրացվող սահմանված ձևի ձևաթուղթ, որտեղ նրանց ստորագրությամբ հավաստիացվում են պատահարի տեղի ունենալու համգամանքները, փաստերը և այլ տեղեկություններ:

Հասարակ բաժնետոմս

Բաժնետոմս է, որը դրա տիրոջը իրավունք է տալիս ստանալ շահաբաժիններ, միայն արտոնյալ բաժնետիրոջը շահաբաժիններ վճարելուց հետո, սակայն հասարակ բաժնետերը իրավունք ունի մասնակցել բաժնետերերի ժողովին` վճռական ձայնի իրավունքով:

Հիփոթեքային վարկ

Տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը:

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի`

Հոդված 260. Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի գրավը:

Հոդված 261. Հիփոթեքի պայմանագրով մի կողմը` գրավառուն, որը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրով կամ այլ պարտավորությամբ (հիմնական պարտավորությամբ) պարտատերն է, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:

1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան