Գնաճ

Տնտեսության մեջ գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է կամ դրամաշրջանառության գերհագեցումը դրամով, որը բերում է դրամական միավորի արժեզրկմանը, գնողունակության փոքրացմանը, հետևաբար և գների աճին:

Գործառնական լիզինգ

Գործառնական վարձակալությունը պայմանագիր է, որը սահմանում է ակտիվի` Վարձակալի կողմից ժամանակավոր օգտագործման իրավունքը:

Գրավ

Միջոց, որով ապահովվում է գրավատուի կողմից գրավառուի նկատմամբ պարտավորությունների կատարումը: 

Համաձայն «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» Գլուխ 15, Հոդված 226`
 
«2. Գրավը լրացուցիչ(ակցեսոր) պարտավորություն է գրավառուի(պարտատիրոջ) հանդեպ գրավատուի(պարտապանի)հիմնական պարտավորության կատարման ապահովման համար»:

Գրավառու

Այն անձն է, որի նկատմամբ գրավատուն ունի գրավով ապահովված պարտավորություն, այսինքն ում մոտ գրավատուն գրավ է դրել իր գույքը: 

Համաձայն «ՀՀ Քաղացիական օրենսգրքի» Գլուխ 15, Հոդված 229` 

«Գրավառուն այն անձն է,ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք(գրավի իրավունքի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման»:

Գրավատու

Այն անձն է, ում գույքը գրավ է դրված:

 Համաձայն «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» Գլուխ 15, Հոդված 228` 

«1. Գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը: 
2. Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը: 
3. Իրավունքի գրավատու կարող է լինել այն անձը, ում պատկանում է գրավ դրվող իրավունքը: »

Գրավատուն

Ֆինանսական կազմակերպություն, որը գրավի դիմաց կարճաժամկետ վարկեր է տրամադրում ֆիզիկական անձնաց: 

Համաձայն «Գրավատների և գրավատնային գործունեության» մասին ՀՀ օրենքի` 
Գրավատունը գրավատնային գործունեության լիցենզիա ստացած կազմակերպությունն է: Գրավատնային գործունեություն է համարվում ֆիզիկական անձանց անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման և պահատվության ձեռնարկատիրական գործունեությունը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան