Ֆակտորինգ

Ֆինանսավորում դրամական պահանջի զիջման դիմաց: 
Ֆակտորինգի պայմանագրով ապրանքների և ծառայությունների վաճառողը զիջում է գնորդի նկատմամբ ունեցած դրամական պահանջը ֆինանսական կազմակերպությանը, իսկ ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է վճարել դրամական միջոցներ վաճառողին, գնորդն էլ իր հերթին պարտավորվում է վճարումներ կատարել ֆինանսական կազմակերպությանը: 

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, Գլուխ 48, Հոդված 892` 

«1.Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը: 
Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդը կարող է ֆինանսական գործակալին զիջել նաև վերջինիս հանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:»

Ֆինանսական լիզինգ

Ֆինանսական վարձակալությունը պայմանագիր է, որը թույլ է տալիս վարձատուին պահպանել ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը որպես սեփականատեր` սեփականության բոլոր ռիսկերը և հասույթները փոխանցելով վարձակալին: 

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 35, Հոդված 677` 

«1. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով` վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար: 
2. Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն: 
3. Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալված գույքը,վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով»:

Ֆրանշիզա

Տես` Չհատուցվող գումար:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան