Երաշխավորություն

Երաշխավորողը այլ անձի փոխարեն պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում:

Երաշխիք

Ֆինանսական կազմակերպությունների կողմից կամ պետության կողմից ստանձնած պարտավորություն` վճարել երրորդ կողմի փոխարեն, այն դեպքում, երբ վերջինս ի վիճակի չի լինի կամ կհրաժարվի վճարել:

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 383`

«Երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս»:

Երրորդ անձ

ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը:
Բոնուս-Մալուս համակարգը այն համակարգն է, որը գնահատում է վարորդի ռիսկայնությունը և շնորհում համապատասխան գործակից: Իսկ ապահովագրավճարը հաշվարկվում է (զեղչվում է կամ ավելացվում) ըստ այդ գործակիցների:
Բոնուս-Մալուս համակարգը գործելու է 2013թ. հունվարի 1-ից:

1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան