Չեկ

Վճարային փաստաթուղթ, որը պարունակում է չեկ դուրսգրողի հրամանը իր բանկին վճարել չեկի վրա նշված գումարը այն անձին, ով կներկայացնի չեկը:

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 155`

 «Չեկ է համարվում այն արժեթուղթը, որը պարունակում է չեկ տվողի` որևէ բանով չպայմանավորված գրավոր կարգադրությունը բանկին` չեկը տիրապետողին վճարել դրանում նշված գումարը»:
 

Չհատուցվող գումար

Չհատուցվող գումարի տեսակներն են`
1. Պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողը ազատվում է վնասների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով սահմանված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը: Օրինակ` Դուք ապահովագրել եք Ձեր ավտոմեքենան: Ապահովագրության պայմանագրով սահմանված է, որ չհատուցվող գումարը 10000 դրամ է: Ենթադրենք` պատահարի արդյունքում Ձեր ավտոմեքենան վնասվել է և վնասը կազմել է 5000 դրամ: Այս դեպքում ապահովագրողը չի հատուցում վնասը, քանի որ այն չի գերազանցում ապահովագրության պայմանագրով սահմանված չհատուցվող գումարի մեծությունը:Ենթադրենք` պատահարի արդյունքում վնասը կազմել է 11000 դրամ: Այս դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավորվում է փոխհատուցել Ձեզ ամբողջ վնասը`11000 դրամը:
2. Ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում անկախ վնասի չափից ապահովագրողը որոշակի մասով ազատվում է վնասի փոխհատուցումից: Օրինակ` Դուք ապահովագրել եք Ձեր բնակարանը և ապահովագրական գումարը կազմում է 80000 դրամ: Ապաահովագրության պայմանագրով սահմանված է, որ չհատուցվող գումարը կազմում է ապահովագրական գումարի 3%-ը`80000*3%=2400: Ենթադրենք հրդեհի պատճառով Ձեր բնակարանը վնասվել է և վնասը կազմել է 15000 դրամ:Այս դեպքում ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի 15000-2400=12600:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան