Բաժնետոմս

Արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրոջ(բաժնետիրոջ) կողմից բաժնետիրական ընկերությունից շահաբաժին ստանալու, ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և դրա լուծարումից մաս ստանալու իրավունքը:

Տես նաև` արտոնյալ և հասարակ բաժնետոմսեր:

Բանկ

Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկերավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և(կամ) ներդրումներ կատարելու ուղղությամբ:

 Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի, Գլուխ 1, Հոդված 4`

«1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր,ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է»:

Բանկային հաշիվ

Բանկում համապատասխան պայմանագրով հաճախորդի բացված հաշիվն է, որի միջոցով իրականցվում են գումարի մուտքագրումներ, փոխանցումներ, կանխիկացումներ և այլ ֆինանսական գործառնություններ: 

Բանկոմատ

Բանկոմատը մի սարքավորում է, որով իրականացվում է փողի կանխիկացում և ծառայությունների դիմաց վճարումներ:

Բանկոմատը հնարավորություն է տալիս վճարային քարտի միջոցով և PIN կոդի(անձնական ծածկագիր) ստուգմամբ կատարել հետևյալ գործառնությունները`
  • կանխիկի ստացում
  • մնացորդի հարցում
  • վճարումների կատարում (կոմունալ վճարումների կատարում, հեռախոսի կամ ինտերնետ քարտի լիցքավորում)
Որոշ բանկերի բանկոմատների միջոցով հնարավոր է նաև`
  • կատարել փոխանցումներ
  • տպել քաղվածք:

Բոնուս-Մալուս

ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը:
Բոնուս-Մալուս համակարգը այն համակարգն է, որը գնահատում է վարորդի ռիսկայնությունը և շնորհում համապատասխան գործակից: Իսկ ապահովագրավճարը հաշվարկվում է (զեղչվում է կամ ավելացվում) ըստ այդ գործակիցների:

Բոնուս-Մալուս համակարգը գործում է 2013թ. հունվարի 1-ից:
 
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան