Հարց 1. Ովքե՞ր ունեն տարիքային կենսաթոշակի իրավունք

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Ընդ որում, սահմանված կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի համար սահմանվում է հետևյալ սանդղակը` 2012թ. կենսաթոշակի անցնելու դեպքում` 6 տարի, 2013 թ. դեպքում` 7 տարի, 2014թ. դեպքում` 8 տարի, 2015 թ. դեպքում` 9 տարի 2016 թ. դեպքում` 10 տարի:

Հարց 2. Թիվ 1 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք

Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում (արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցանկը սահմանել է ՀՀ կառավարությունը) աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 55 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում, այդ թվում` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիս: Մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը, կանանց համար գործում է տարիքային սանդղակ: Այսպես. 2011թ. կանայք կենսաթոշակի իրավունք ունեցել են 53 տարեկանում, 2012թ.` ունեն 53,5 տարեկանում, 2013թ.` 54 տարեկանում,, 2014 թ.` 54,5 և 2015 թ.` 55 տարեկանում:

Հարց 3. Թիվ 2 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք

Թիվ 2 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ծանր, վնասակար պայմաններու(արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցանկը սահմանել է ՀՀ կառավարությունը) աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 59 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից 20 օրացուցային տարին աշխատել են ծանր, վնասակար պայմաններում, այդ թվում` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիս: Ընդ որում, կանանց համար գործում է տարիքային սանդղակ, ըստ որի` կանայք 2011թ. կենսաթոշակի իրավունք ունեցել են 58 տարեկանում, 2012թ. ունեն` 58,5 տարեկանում, 2013թ.` 59 տարեկանում:

Հարց 4. Թիվ 3 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք

Թիվ 3 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում (արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցանկը սահմանել է ՀՀ կառավարությունը) աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 55 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում: Մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը, կանանց համար գործում է տարիքային սանդղակ: Այսպես. 2011թ. կանայք կենսաթոշակի իրավունք ունեցել են 53 տարեկանում, 2012թ.` ունեն 53,5 տարեկանում, 2013թ.` 54 տարեկանում,, 2014 թ.` 54,5 և 2015 թ.` 55 տարեկանում:

Հարց 5. Թիվ 4 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք

Թիվ 4 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ծանր, վնասակարպայմաններում (արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցանկը սահմանել է ՀՀ կառավարությունը) աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 59 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից 20 օրացուցային տարին աշխատել են ծանր, վնասակար պայմաններում: Ընդ որում, կանանց համար գործում է տարիքային սանդղակ, ըստ որի` կանայք 2011թ. կենսաթոշակի իրավունք ունեցել են 58 տարեկանում, 2012թ. ունեն` 58,5 տարեկանում, 2013թ.` 59 տարեկանում:

Հարց 6. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք

Յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, մինչև անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:

Հարց 7. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք

Մասնակի կենuաթոշակի իրավունք ունեն`
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու և մինչև 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.
2) թատերական և թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու և մինչև 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մաանագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:
Ընդ որում, մասնակի կենuաթոշակի իրավունք տվող մաuնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները

Հարց 8. Ո՞ր ժամկետում և ի՞նչ կարգով անձը պետք է դիմի մասնակի կենսաթոշակ ստանալու համար

Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Հարց 9. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում ո՞ր ժամանակաշրջաններն են հաշվառված

Մասնակի կեսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:
Օրինակ.
55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:
Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետևյալ ժամանակահատվածներից.
1966-1968թթ.` ժամկետային զինծառայող,
1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող,
1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար,
1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ,
1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:
Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թթ և 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար:

Հարց 10. Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է. 
oդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք.
ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հարց 11. Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետևյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը
Աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով
մինչև 23
2 տարի
23-ից մինչև 26
3 տարի
26-ից մինչև 29
4 տարի
29-ից մինչև 32
5 տարի
32-ից մինչև 35
6 տարի
35-ից մինչև 38
7 տարի
38-ից մինչև 41
8 տարի
41-ից մինչև 44
9 տարի
44-ից բարձր
10 տարի
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Հարց 12. Ու՞մ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը և ո՞ր դեպքերում

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային.
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին, նաև.
1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝
1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային և չի աշխատում՝ մինչև երեխայի 14 տարին լրանալը:

Հարց 13. Ովքե՞ր ունեն ծերության նպաստի իրավունք

Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

Հարց 14. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար

Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես. տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը.
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) հանրային ծառայու­թյուն­­ների համարանիշը.
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների և ամիuների.
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձևը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների և նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

Հարց 15.Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը

Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
1.անձը չունի կենսաթոշակի իրավունք.
2.կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
3.ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
1 2 3 4 >