Հարց 31. Ովքե՞ր են համարվում աշխատանք փնտրող անձինք:

Աշխատանք փնտրող են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային ու տարածքային կենտրոններ:
("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդված)

Հարց 32. Ովքե՞ր կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրողն է, ով  զբաղված չէ "Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որևէ տեuակով, աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային ու տարածքային կենտրոններում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Գործազուրկի կարգավիճակը տրվում է "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալություն կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային oրվա ընթացքում:
("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդված, 9-րդ հոդված) 

Հարց 33. Մասնակցու՞մ են արդյոք գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը:

ՀՀ ԱՍՀՆ-ն զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով:
Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար:
ՀՀ ԱՍՀՆ-ի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:
("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 20-րդ հոդված) 

Հարց 34. Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինք:

Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`
  • հաշվառվելու նպատակով դիմել "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոններ,
  • "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոններից uտանալ զբաղվածության մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն,
  • ստանալ տեղեկություններ զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովման համար նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ,
  • հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության,
  • մասնագիտական կողմնորոշման
  • "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոնների պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադաuության կամ դատական կարգով բողոքարկման:
 ("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդված) 

Հարց 35. Ի՞նչ իրավունքներ ունեն գործազուրկները:

Գործազուրկը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով`
  • մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում` կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար.
  • ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.
  • գործատուի կողմից "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոններ ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով` այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
  • վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:
("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդված) 

Հարց 36. Ինչպե՞ս է որոշարկվում աշխատաշուկայում անմրցունակությունը

Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են`
  • անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը.
  • անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիuիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.
  • անձի տարիքը.
  • անձի գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը.
  • անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, քաղաքային, գյուղական).
  • անձի փախստական լինելու հանգամանքը.
  • անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.
  • անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.
  • անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.
  • անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.
  • անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:
("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդված) 

Հարց 37. Ովքե՞ր են աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք:

Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձինք են, ովքեր`
ա. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոնների կողմից,
բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոնների կողմից,  
գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոնների կողմից:  
("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդված) 

Հարց 38: Ո՞րն է հարմար աշխատանքը

Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատաuխանում է անձի մաuնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:
Մաuնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, ում հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո երեք ամսվա ընթացքում տեղավորել uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամաuնագիտացման արդյունքում ձեռք բերված մասնագիտությանը:
Մաuնագիտական կրթություն և որակավորում չունեցող աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիu ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մաuնագիտական կամ վարպետային ուuուցում:
Մաuնագիտական կրթություն և որակավորում չունեցող աշխատանք փնտրող անձի համար, ով հրաժարվել է նախատեuված ուuուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
("Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդված)
< 1 2 3