Հարց 16. Ինչպիսի՞ աշխատանքներում չեն կարող ներգրավվել մինչև տասնութ տարեկան անձինք:

Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև oրենքով սահմանված այլ դեպքերում: 
(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդված)

Հարց 17. Ի՞ նչ կարգով են լուծվում աշխատանքային վեճերը:

1. Աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաստանի  Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով սահմանված կարգով:
2. Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդված)

Հարց 18. Աշխատավարձը ինչ պարբերականությամբ և ժամկետներում պետք է վճարվի:

Աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
(Աշխատանքային օրենսգրքի 192-րդ hոդված)

Հարց 19. Վճարովի արձակուրդի դեպքում այդ ժամկետի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն  իրականացվում է  ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց առնվազն երեք օր առաջ:
(Աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված)

Հարց 20. Գիշերային աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
(Աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)

Հարց 21. Արտաժամյա աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամանակային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
(Աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)

Հարց 22. Աշխատանքային գրաֆիկով չնախատեսված հանգստյան օրերին աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Հանգստյան օրերին (եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով) վճարվում է ժամային դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով:
(Աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)

Հարց 23. Աշխատանքային գրաֆիկով չնախատեսված տոնական օրերին աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Տոնական օրերին /եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով/ աշխատողը  վճարվում է ժամային դրույքաչափի կրկնակի չափից ոչ պակաս չափով:
(Աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)

Հարց 24. Կարո՞ղ է արդյոք գործատուն կախված տնտեսական գործունեության արդյունքներից, կատարված աշխատանքի համար չվճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը:

Գործատուն պարտավոր է կատարված աշխատանքի համար վճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը` անկախ տնտեսական գործունեության արդյունքներից:
("Աշխատանքի վարձատրության մասին" ՀՀ օրենքի hոդված 7)

Հարց 8. Կարո՞ղ են արդյոք աշխատավարձից բռնագանձումներ կատարվել:

Աշխատավարձից բռնագանձումներ կարող են կատարվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:
("Աշխատանքի վարձատրության մասին" ՀՀ օրենքի hոդված 7)

Հարց 26. Ի՞նչ տույժերի է ենթարկվում գործատուն աշխատավարձ չհաշվարկելու և (կամ) չվճարելու դեպքում:

Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Հարց 27. Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 50 000 դրամ:
("Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքի 1-ին հոդված)

Հարց 28. Հայաստանի Հանրապետությունում որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը, որպես հաշվարկային հիմք:

Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:
("Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքի հոդված 3)

Հարց 29. ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեջ մտնու՞մ են հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Նվազագույն ամսական աշխատավարձի մեջ չեն մտնում հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
("Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքի հոդված 4)

Հարց 30. Ի՞նչ իրավական ակտով է սահմանվում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը:

Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: 
< 1 2 3 >