Հարց 16. Ինչպե՞ս է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումը և կա՞ արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում:

Ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձևի դիմում և հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):

Հարց 17. Կարո՞ղ է արդյոք Հայրենական մեծ պատերազմի վետերանը փոխհատուցում ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց:

Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է և մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:

Հարց 18. Կարո՞ղ է արդյոք Հայրենական մեծ պատերազմի վետերանը փոխհատուցում ստանալ ներդրված այն ավանդների դիմաց, որոնց համար արդեն իսկ, որպես ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ, ստացել է նախատեսված ավանդի փոխհատուցումը:

Ոչ, չի կարող: Նման դեպքում տվյալների հաշվառումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից ենթակա է գրավոր մերժման: 

Հարց 19. Ինչպե՞ս են կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման վճարումները:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում), համաձայն հաստատված ժամանակացույցի և ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:

Հարց 20. Ինչպե՞ս է իրականացվում ավանդի փոխհատուցման տրամադրումը:

Համաձայն "2006 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի. 
Ավանդիգումարիչափը
(
խորհրդայինռուբլով)
Տրամադրվողփոխհատուցմանգումարը (ՀՀդրամով)
1000-ից ոչ ավելի
Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ)
84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ)
142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ)
176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի
216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)

Հարց 21. Ե՞րբ է ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում դադարած:

Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով: 
< 1 2