Հարց 1.Ո՞վ կարող է ստանալ ընտանեկան նպաստ:

2014 թվականին ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Ընտանեկան նպաստի բազային մասը 16000 դրամ է: 18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը` 16000 դրամ է:

Հարց 2. Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը:

18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է.
30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
           17000 + 5500 X N,
կամ   17000 + 6500 X N,
կամ   17000 + 6000 X N,              
կամ   17000 + 7000 X N  
որտեղ` 
17000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է,
5500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 
6500 դրամը` չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
6000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը:
Օրինակ` եթե 32.35 անապահովության միավոր  ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի`
17000+6500 x 4=42000 դրամ
իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի նպաստի չափը կկազմի`
17000+7000 x 4=4400 դրամ
1. 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
          17000 + 6000 X N,
կամ   17000 + 7000 X N,
կամ   17000 + 6500 X N,
կամ   17000 + 7500 X N,
որտեղ` 
17000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է,
6000 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,  
7000 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
6500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
7500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
Օրինակ`  եթե 39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի`
17000+7000 x 4=44000 դրամ
իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի`
17000+7500 x 4=46000 դրամ
2. 39.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
          17000 + 6500 X N
կամ    17000 + 7500 X N
կամ    17000 + 7000 X N
կամ    17000 + 8000 X N      
որտեղ` 
17000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է,
6500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,  
7500 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
8000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
Օրինակ`  եթե 40.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի`
17000+7500 x 4=46000 դրամ
իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի`
17000+8000 x 4=48000 դրամ 

Հարց 3. Հրատապ օգնության ի՞նչ տեսակներ կան:

1)միանվագ հրատապ օգնություն.
2)եռամսյակային հրատապ օգնություն:  

Հարց 4. Միանվագ հրատապ օգնության ի՞նչ ձևեր կան և որքա՞ն է դրանց չափը:

Միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են.
1) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, 
2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ. 
3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:

Հարց 5. Ո՞վ կարող է դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր և 0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:

Հարց 6. Ո՞վ է նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով և վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Հարց 7. Ե՞րբ և ինչպե՞ս դիմել միանվագ հրատապ օգնության համար:

Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների  ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք և դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Հարց 8. Տարբերակվու՞մ է արդյոք մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը:

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ելնելով ընտանիքում ծնված երեխայի թվից: 
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: 
Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստը նշանակվում է տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքին գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում որդեգրած և/կամ խորթ առկայության դեպքում:

Հարց 9. Որտե՞ղ և ե՞րբ դիմել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրման համար:

Երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Հարց 10. Ինչպե՞ս դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ է: 
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին` գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում: 
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան մինչև երեխայի 2 տարին լրանալը: 
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Հարց 11. Հայրենական մեծ պատերազմի վետերանը ո՞ր ժամանակահատվածում ներդրված ավանդների դիմաց կարող է ունենալ փոխհատուցում ստանալու իրավունք:

Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեն Հայրենական մեծ պատերազմի այն վետերանները, որոնք նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչև 1993 թվականի հունիuի 10-ը ներառյալ:

Հարց 12. Ո՞վքեր են համարվում Հայրենական մեծ պատերազմի վետերաններ:

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացիներն ու Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մաuնակիցները և ֆաշիuտական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները:

Հարց 13. Կարո՞ղ են արդյոք Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցած անձինք օգտվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման իրավունքից:

Ոչ, չեն կարող, քանի որ այդ անձինք չունեն Հայրենական մեծ պատերազմի վետերանի կարգավիճակ:

Հարց 14. Կարո՞ղ են արդյոք Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման իրավունքից օգտվել այն վետերանները, ովքեր ավանդ են ներդրել ԽUՀՄ այլ միութենական հանրապետություններում:

Ոչ, չեն կարող, քանի որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն Հայրենական մեծ պատերազմի այն վետերանները, ովքեր խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում:

Հարց 15. Կարո՞ղ են արդյոք վետերանների ավանդների փոխհատուցման իրավունքից օգտվել Հայրենական մեծ պատերազմի վետերանի այրին կամ ժառանգները:

Ոչ, չեն կարող: Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանը մահացել է, ապա տվյալների հաշվառումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից ենթակա է գրավոր մերժման:
1 2 >