Հարց 16. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար

Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել, անձամբ կամ  իրենց լիազորած անձի, ինչպես նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են  որդեգրման կենտրոնական մարմին, ներկայացնելով`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մաuին տեղեկանք.
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից.
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է).
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադա¬րեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է.
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:
Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը: 

Հարց 17. Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու

Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի և նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմվում է համապատասխան ակտ:
Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության  ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն և գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին։
Երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը և դրական եզրակացության մեկ օրինակը  ուղարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:

Հարց 18. Ո՞ր երեխաները կարող են հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխաներ

Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են այն երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր։

Հարց 19. Ինչպե՞ս կարելի է որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալ

Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և օտարերկրացիները` կենտրոնական մարմին։
Հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին և օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին` նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար։
Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում։
Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։ Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում։
Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից։

Հարց 20. Ինչպե՞ս է կայացվում որդեգրման մասին որոշումը

Որդեգրողի թեկնածուն  երեխա որդեգրելու վերաբերյալ  դիմումը ներկայացնում է  որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի  քաղաքացիական գործեր քննող դատարանին:
 Առաջադրվող պահանջներն են`
o   դիմում` 
o   Որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը,
o   Որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը,
o   Եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է, 
o   որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
o  անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ապա որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ցանկության դեպքում նրա /նրանց/ միջնորդությունը որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը փոփոխելու, իրեն /իրենց/ որպես որդեգրվող երեխայի ծնող /ծնողներ/ գրառելու մասին:
Դիմումին պետք է կցվեն`
o   Որդեգրել ցանկացող անձի /անձանց/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
o   Որդեգրել ցանկացող անձի /անձանց/  ամուսնության վկայականի  պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը /անձինք/  գտնվում են ամուսնության մեջ,
o   Երեխան ամուսիններից մեկի  կողմից որդեգրվելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը,
o  Տասը տարին լրացած երեխայի  համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,
o   Որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը /պատճենը/
o   առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք
o   Որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք
o   Խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ գրավոր համաձայնությունը, ինչպես նաև խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամատար ծնողի գրավոր համաձայնությունը,
o    որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր`
o    ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները),
o    ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու,
o    ծնողներին անգործունակ,
o    անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը (պատճենները),
o    երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը,
o    երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,
o   երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից.
o    ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը,
o   ՀՀ կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի /որդեգրողների/ անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինճպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը /անձինք/ ներկայացրել է եզրակացություն ստանալու համար: 
< 1 2