Հարց 1. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվում խնամատար ընտանիք երեխաներին դաստիարակության հանձնելու գործընթացը

Հայաստանի Հանրապետությունում երեխաները խնամատար ընտանիք դաստիարակության են հանձնվում համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի "Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգը և չափը ևխնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին" թիվ 459-Ն  որոշման:

Հարց 2. Ո՞րն է խնամատար ծնող դառնալու իրավական հիմքը

Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին ՀՀ մարզպետարնների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից տրված դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու նպատակով երեխայի ընտրության համար:

Հարց 3. Ո՞ր մարմնին է դիմում խնամատար ծնող դառնալու համար եզրակացություն ստացած քաղաքացին երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար

Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմում է իր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին կամ մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Հարց 4. ՈՒ՞մ միջև է կնքվում երեխային խնամատար ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը

Երեխային խնամատար ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամատար ծնողի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների միջև` երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշման հիման վրա: 

Հարց 5. Ինչպե՞ս են հաշվարկվում խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները

Խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով:

Հարց 6. Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ծնողներից մեկին` որպես վարձատրություն տրամադրվող ամսական դրամական միջոցները

Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով: 

Հարց 7. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվում "Հաստատությունների բեռնաթափում" ծրագիրը

Ծրագրի իրականացման իրավական հիմքը հանդիսացել է "Կյանքի դժվարի իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010թթ. ռազմավարությունը և Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի N2, Վանաձորի N3, Ստեփանավանի N1 և Սպիտակի "Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցաղ երեխաների N1 հատուկ հանրկրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման 2006 թվականի փորձնական ծրագիրը հաստատաելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 988-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" ՀՀ կառավարության որոշման համաձայն: Ծրագիրը ներկայումս ներառվել է  Միջնաժամկետ ծախսերի ծրագրում և իրականացվում է այդ ծրագրի շրջանակներում:
2013թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ կառավարության "Հայաստանի Հանրապետության մի շարք հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու /բեռնաթափում/ և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագրերը հաստատելու մասին" որոշման նախագիծը:

Հարց 8. Քանի՞ երեխա է ծրագրի շրջանակներում վերադարձել կենսաբանական ընտանիք և քանի՞ երեխայի մուտքն է հաստատություններ կանխարգելվել

2006 թվականին Լոռու մարզի հաստատություններում խնամվում էին շուրջ 1000 երեխա: Հայաստանի Հանրապետությունում երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականության արդյունքում վերոհիշյալ հաստատություններում խնամվող երեխաների թիվը նվազել է, ներկայում նրանց թիվը մոտ 450 է: 2006 թվականից մինչ օրս միայն Լոռու մարզի հաստատություններից ընտանիքներ են վերադարձել շուրջ 270 երեխա, իսկ 80 երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելվել է:  

Հարց 9. Ո՞րն է "Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին" ծրագրի նպատակը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից "Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին" ծրագիրն իրականացվել է 2003-2013 թվականներին: Ծրագրի շրջանակներում մինչև 2013-ը ներառյալ  մանկատների 453  շրջանավարտ  դարձել է ծրագրի շահառու: 

Հարց 10. Ո՞վքեր են դարձել ծրագրի շահառուներ

Ծրագրի իրականացման առաջին տարիներին ծրագրում հիմնականում ընդգրկվել են 1991 թվականից մինչև 2003 թվականը մանկատներն ավարտած անձինք, ովքեր հիմնականում անօթևան էին, ունեին ծանր հոգեբանական և առողջական խնդիրներ, ոմանք ունեին նաև դատվածություն: 

Հարց 11. Ի՞նչ աջակցություն է տրամադրվել մանկատների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում

Ծրագրի իրականացման ժամանակաշրջանում իրականացվել են սոցիալական պաշտպանության հետևյալ միջոցառումները`
1.Միանվագ դրամական օգնություն – 233 շրջանավարտի
2.Կրթաթոշակ – 103 շրջանավարտի
3.Մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում–212 շրջանավարտի
4.Բժշկական ծառայություն – 252 շրջանավարտի
5.Բնակարանի տրամադրում - 160 շրջանավարտի
Նրանք բազմամասնագիտական տարբեր խմբերի աշխատանքի շնորհիվ  հիմնականում ինտեգրվեցին հասարակությանը:
Ծրագրի շրջանակներում բնակարան է տրամադրվել մանկատների  160 շրջանավարտի և հարազատների ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 6 անձի:  

Հարց 12. Որո՞նք են որդեգրելու պայմանները

Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միևնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:

Հարց 13. Ո՞ր մարմիններն են տալիս որդեգրման մասին եզրակացություն

Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս և որդեգրել ցանկացող անձանց հաշվառում են իրականացնում ՀՀ մարզպետարանները /Երևանի քաղաքապետարանը/, որդեգրման կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:  

Հարց 14. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)` ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
4)զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մաuին տեղեկանք.
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ  առնվազն երեք անձանց կողմից.
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաuտանի   Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է).
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է.
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների /ծնողի/ գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

Հարց 15. Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող անձը հաշվառվում որպես որդեգողի թեկնածու

Որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը)` մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում է համապատասխան ակտ: Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը)  որդեգրել ցանկացող անձից ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա տալիս է որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը, նրան վերցնում հաշվառման որպես որդեգրել ցանկացող անձ:
1 2 >