Հարց - Զբաղվածության աջակցման ինչպի՞սի ծրագրեր է իրականացնում Զբաղվածության պետական ծառայությունը:


Զբաղվածությա պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերն են.

  • գործազուրկների մասնագիտական ուսուցումը. 
  • աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը,
  • գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը,
  • երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.
  • այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը. 
  • վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.
  • ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների տրամադրվող ֆինանսական աջակցությունը.
  • աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.
  • աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը,
  • աշխատանքի ակումբների կազմակերպումը, 
  • մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.
  • աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.
  • աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների   կազմակերպումը.
  • թաղման նպաստի վճարումը:

Հարց - Ո՞ր դեպքերում է աշխատանք փնտրողին առաջարկվում ընդգրկվել մասնագիտական ուսուցման դասընթացներում:

Անձին առաջարկվում է  ընդգրկվել մաuնագիտական ուuուցման դասընթացներում, երբ.
  • աշխատաշուկայում բացակայում է նրա  մաuնագիտական կրթությանը համապատաuխան հարմար աշխատանքը. այu դեպքում առաջարկվում է  վերամաuնագիտացման դաuընթաց,
  • նրա մաuնագիտական որակավորումը չի համապատաuխանում աշխատաշուկայի պահանջներին. այu դեպքում առաջարկվում  է մաuնագիտական որակավորման բարձրացման դաuընթաց,
  • նա չունի մաuնագիտական կրթություն եւ որակավորում. այu դեպքում առաջարկվում է նախնական մաuնագիտական պատրաuտման եւ արհեuտագործական ուuուցման դաuընթաց:

Հարց - Ովքե՞ր կարող են ընդգրկվել մասնագիտական ուսուցման ծրագրերում:

Մասնագիտական  ուսուցման ծրագրերում կարող են ընդգրկվել գործազուրկները, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք, երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք: Վերջիններս իրավունք ունեն նաև աշխատանքային ունակությունների վերականգման:

Հարց - Ի՞նչ մասնագիտությունների գծով են կազմակերպվում գործազուրկների և հաշմանդամների մասնագիտական ուսուցման դասընթացները:

Մասնագիտական ուսուցման դասընթացները կարող են կազմակերպվել տվյալ պահին աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ցանկացած մասնագիտության գծով:

Հարց - Ու՞մ է տրվում կրթաթոշակ:

Զբաղվածության պետական ծառայության ուղեգրերով մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց և հաշմանդամներին յուրաքանչյուր ամիս տրվում է կրթաթոշակ:

Հարց - Որքա՞ն է ամսական կրթաթոշակի չափը:

Ամսական կրթաթոշակի չափը սահմանվում է`
  • գործազրկության նպաստ ստացող անձանց համար` նշանակված գործազրկության նպաստի 120 տոկոսի չափով.
  • գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Հարց - Ի՞նչ նպատակով է իրականացվում “ Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցություն” ծրագիրը և ո՞վ կարող է օգտվել այդ աջակցությունից:

Ծրագիրը նպատակ ունի  խրախուuելու անձին uեփական գործ uկuելու եւ նոր աշխատատեղեր uտեղծելու  հարցում: Ծրագրով նախատեսված ֆինանuական աջակցությունը տրվում  է ձեռնարկատիրական գործունեություն ծավալած գործազուրկ կամ հաշմանդամ անձին` որպեu անհատ  ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից հիմնադրվող առեւտրային կազմակերպության պետական  գրանցման համար:

Հարց - Որքա՞ն է կազմում «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը

Անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար տրամադրվում է  բազային տուրքի եռապատիկի չափով, իuկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի` 12-ապատիկի չափով.
Ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար տրամադրվում է բազային տուրքի 5-ապատիկի չափով.
Կնիք ձեռք բերելու համար տրամադրվում է  կնիք պատրաuտող պետական մաuնագիտացված կազմակերպության կողմից uահմանված գների uանդղակի նվազագույն գնի չափով:

Հարց - Ի՞նչ նպատակով է կազմակերպվում « Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը:

Վարձատրվող հասարակական աշխատանքները դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքներ են, որոնց  կազմակերպման նպատակը աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության  ապահովումն է:


Հարց - Ովքե՞ր կարող են ընդգրկվել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում:

  «Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կենտրոններում հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաեւ աշխատանք փնտրող այլ անձինք:

Հարց - Որքա՞ն աշխատավարձ է սահմանված վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց համար:

Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային oրվա համար սկսած 2008 թվականից սահմանված է` նվազագույն ամսական աշխատավարձի 8 տոկոսի չափով, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը եւ սոցիալական վճարները: 
Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում:

Հարց - Ինչ նպատակով է կազմակերպվում այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախuերի հատուցման ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ապահովել տարբեր մարզերում առկա այն մասնագետների պահանջարկը, որը չի լրացվում տեղերում` համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:

Հարց - Ովքե՞ր կարող են ընդգրկվել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկ նյութական ծախuերի հատուցման ծրագրում:

Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված, գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք և հաշմանդամները: 
Նրանք կարող են գործուղվել այլ վայր աշխատանքի միայնակ կամ ընտանիքի անդամների հետ:

Հարց - Ո՞րն է համարվում այլ վայր աշխատանքի գործուղում:

Այլ վայր աշխատանքի գործուղում համարվում է իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայր (համայնք) աշխատելու նպատակով տեղափոխվելը ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով: 
Երևան քաղաք, ինչպես նաև Երևան քաղաքի մեկ թաղային համայնքից մեկ այլ համայնք աշխատանքի անցնելը այլ վայր աշխատանքի գործուղում չի համարվում:

Հարց - Ի՞նչ երաշխիքներ են սահմանված այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախuերի հատուցման ծրագրի շրջանակներում:

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են.
  • իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը,
  • իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը,
  • իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը,
Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է.
  • միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, 
  • մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս,ծ
  • ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
< 1 2 3 4 >