Հարց - Ինչու՞ դիմել զբաղվածության պետական ծառայություն:

Եթե փնտրում եք աշխատանք կամ փորձում եք գտնել նորը. դիմեք զբաղվածության պետական ծառայություն: Այնտեղ Դուք կգտնեք տեղեկություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ, ինչպես նաև Ձեզ կտրամադվի խորհրդատվություն. 
  • մասնագիտական կողմնորոշման, 
  • զբաղվածության պետական ծրագրերի, 
  • Ձեզ համար սահմանված սոցիալական և իրավական այլ երաշխիքների վերաբերյալ:

Հարց - Վճարովի՞ են արդյոք Զբաղվածության պետական ծառայության կողմից մատուցվող ծառայությունները:

Ոչ, Զբաղվածության պետական ծառայության կողմից մատուցվող բոլոր ծառայությունները տրամադրվում են անվճար: 

Հարց - Ո՞վ կարող է դիմել զբաղվածության պետական ծառայություն:

Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ (նաև` բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող), անկախ զբաղված լինելու հանգամանքից,կարող է դիմել զբաղվածության պետական ծառայություն:

Հարց - Ինչպե՞ս դիմել զբաղվածության պետական ծառայություն:

Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ կարող է դիմել իր բնակության վայրն սպասարկող զբաղվածության պետական ծառայության մարզային կամ տարածքային կենտրոն` խորհրդատվություն ստանալու, հաշվառվելու և պետության կողմից սահմանված երաշխիքներից օգտվելու նպատակով: Կենտրոնում հաշվառվելու համար անձը պարտավոր է ներկայացնել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը: 

Հարց - Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելու համար:

Զբաղվածության պետական ծառայության կենտրոնում հաշվառվել կարող եք` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը. 
  • անձնագիրը կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ, 
  • uոցիալական քարտը կամ uոցիալական քարտ չունենալու մաuին տեղեկանքը 
  • կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը:

Հարց - Ի՞նչ լրացուցիչ փատաթղթեր են ներկայացնում հաշմանդամ անձինք զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելու համար:

Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող հաշմանդամ անձը, վերը նշված փաuտաթղթերից բացի, ներկայացնում է նաեւ հաշմանդամության փաuտը հավաuտող տեղեկանք և Վերականգողական անհատական ծրագիր:

Հարց - Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հաշվառված անձին գործազուրկի կարգավիճակ տրամադրելու համար:

  • տեղեկանք` անձի կենuաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի) չuտանալու մաuին, 
  • ապահովագրական uտաժը հաuտատող փաuտաթուղթ, 
  • զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք), 
  • կրթության մաuին փաuտաթուղթ (կրթություն ունեցողները), 
  • տեղեկանք փաuտացի բնակության վայրի մաuին, 
  • տեղեկանք` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումների կատարման կամ աշխատավարձ uտանալու ժամկետների մաuին, 
  • տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մաuին: 
Վերջին երկու կետերում նշված տեղեկատվությունը ստացվում է կենտրոնի կողմից` համապատասխան գերատեսչություններին ուղղված գրավոր հարցումների հիման վրա: 

Հարց - Ովքե՞ր են համարվում զբաղված:

Զբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված են. 
  • գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի). 
  • անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությամբ. 
  • ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ առկա ձևերում, 
  • գտնվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ 
  • հանդիսանում են գյուղատնտեuական նշանակության հողի սեփականատեր:

Հարց - Ովքե՞ր են համարվում չզբաղված:

Չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն հարց 8-ում թվարկված գործունեության տեսակներից որևէ մեկով հանդիսանում գյուղատնտեuական նշանակության հողի սեփականատեր:

Հարց - Ովքե՞ր են համարվում աշխատանք փնտրող:

Աշխատանք փնտրող են համարվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն:

Հարց - Ովքե՞ր են համարվում գործազուրկ:

Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:



Հարց - Որո՞նք են հարմար աշխատանքի չափանիշները:

Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը` հաշվի առնելով առաջարկվող աշխատանքի վարձատրության չափը և աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը: 
Առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշներն են` 
ա) գործազրկության ամսական նպաստի կրկնակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը, 
բ) միևնույն համայնքի կամ տվյալ համայնքից մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ համայնքի տարածքում գտնվող այն աշխատավայրը, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):

Հարց - Ե՞րբ է կասեցվում անձի գործազուրկի կարգավիճակը:

Զբաղվածության պետական ծառայության կողմից անձի գործազուրկի կարգավիճակը կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկվելու դեպքում` մասնագիտական ուսուցման դասընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքների և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի տևողության ողջ ժամանակահատվածում:

Հարց - Ե՞րբ է վերականգնվում անձի գործազուրկի կարգավիճակը:

Զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:

Հարց - Ե՞րբ է դադարեցվում գործազուրկի կարգավիճակը:

Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա. 
1) դարձել է զբաղված, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի. 
2) դարձել է կենսաթոշակառու. 
3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 
4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ. 
5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչև երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի. 
5.1) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման. 
6) մահացել է: 
1 2 3 4 >