Հարց - Ո՞ր դեպքերում է տրվում ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակ:

Եթե մինչև 18 տարեկան երեխայի մոտ առկա է կենսագործունեության ցանկացած տեսակի և արտահայտվածության աստիճանի սահմանափակում: 

Հիմք՝   
ՀՀ կառ-ն 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 29 կետ: 

Հարց - Ո՞ր դեպքերում է հաշմանդամության խումբը սահմանվում անժամկետ:

ա) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, բ) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում) դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31 կետ: 

Հարց - Որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:

1- հաշմանդամության - I խումբ` կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային և ուսումնառության կարողություններից), 2- հաշմանդամության II խումբ` կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ), 3- հաշմանդամության III խումբ` կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգուդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ): 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր:

Հարց - Ինչպե՞ս են ընդունվում անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության որևէ խումբ սահմանելու որոշումները:

ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից, հիմք ընդունելով անձի օբյեկտիվ զննումն ու բժշկական հետազոտման արդյունքները: 

Հիմք՝   
,,ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին,, ՀՀ օրենքի 62-րդ հոդված: 

Հարց - Կարո՞ղ է արդյոք անձը վարչական դատարան դիմելուց հետո վերափորձաքննության նպատակով կրկին դիմել է տարածքային մարմին:

Եթե աձը դիմել է ՀՀ վարչական դատարան և նրա հայցն ընդդեմ ՀՀ ԲՍՓ գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել և կրկին անգամ ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: 

Հիմք՝   
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,,ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի ,,գ,, կետ: 

Հարց - Ե՞րբ է սահմանվում մահվան պատճառական կապը:

Երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական խեղումը, մասնագիտական հիվանդությունը, ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ տարած հիվանդությունը, կրած վնասվածքը, խեղումը կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 23.09.04թ. թիվ 1456-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետ:

Հարց - Ի՞նչն է հիմք հանդիսանում հաշմանդամության այլ /ավելի ցածր/ խումբ սահմանելու կամ հաշմանդամ չճանաչելու համար:

Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման ,,հաշմանդամություն,, հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: 

Հիմք՝   
Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա: 

Հարց - Ե՞րբ կարող է քաղաքացին վարչական բողոք ներկայացնել:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից (բժշկասոցիալական փորձաքննական որոշում ընդունելու օրվանից) 6 ամսվա ընթացքում: 

Հիմք՝   
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,,ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի:

Հարց - Ի՞նչ որոշում է ընդունում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, եթե փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության:

Վարչական վարույթը կասեցվում է մինչև 60 օր ժամկետով: Նշված ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է, իսկ նշված ժամկետում կասեցման հիմքերի չվերանալու դեպքում վարույթը կարճվում է: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետ: 

Հարց - Ի՞նչ տվյալներ պետք է ընդգրկի անձի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը:

Հարց - ՈՒ՞մ անունով է դիմում ներկայացնում փորձաքննվող կամ վերափորձաքննվող անձը:

Հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող հանձնաժողովի նախագահի անունով: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ:

Հարց - Ի՞նչպես է անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկացվում բժշկասոցիալական փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին:

Հանձնաժողովի նախագահը ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան բժշկական փաստաթղթերը, հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցում է փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետ:

Հարց - Ի՞նչ ժամանակահատվածում է հանձնաժողովն ընդունում բժշկասոցիալական փորձաքննական որոշում:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը (բողոքը) մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետ:

Հարց - Արդյո՞ք զինծառայողը ճանաչվում է հաշմանդամ, եթե նա ազատվում է զինծառայությունից հիվանդության կամ վնասվածքի պատճառով:

Զինծառայողը հաշմանդամ է ճանաչվում, եթե զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներն առաջացրել են կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակում և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: 

Հիմք՝   
,,Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին,, ՀՀ օրենքի 13 հոդված: 

Հարց - Ո՞ր դեպքերում է որոշվում անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը:

Աշխատանքային խեղման և մասնագիտական հիվանդության հետ կապված դեպքերում: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 14.11.02թ. թիվ 1822 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետ:
< 1 2 3 >