Բարի գալուստ առցանց եղանակով երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում ներկայացնելու ենթահամակարգ:


Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով: Զույգ ծնունդի դեպքում (եթե ծնվել է առաջին և երկրորդ երեխան) յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է մեկական դիմում:

Ընդ որում, առցանց ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմինը և երեխայի համար տրվել է ծննդյան վկայական, ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը առցանց եղանակով չի կարող ներկայացվել:


Տեղեկացված եմ


__________________________________________________________________________________________________



Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համակարգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ: